Իրանում պատասխանել են Թրամփի սպառնալիքին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմանա, որ ամերիկյան միջամտությունը Իրանի ներքին գործերին համարժեք է քաոսի ամբողջ տարածաշրջանում և ամերիկյան շահերի ոչնչացմանը․ հայտարարել է Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Նրա խոսքով՝ երկրի իշխանությունը տարանջատում է բողոք արտահայտող իրանցիներրի կարծիքը «ապակառուցողական տարրերի» դիրքորոշումներից։ «Հաշվի առնելով իսրայելցի պաշտոնյաների և Թրամփի կողմից ընդունված դիրքորոշումները՝ վիճակը … Read more

ԱՄՆ-ն կարող է օգնել իրանցի ցուցարարներին․ Թրամփ

Միացյալ Նահանգները օգնության ձեռք կմեկնի իրանցի ցուցարարներին, եթե երկրի իշխանությունը սկսի սպանել նրանց․ Truth Social սոցցանցի իր էջում գրել է նախագահ Դոնալդ Թրամփը։ «Եթե Իրանը, սովորության համաձայն, կրակի և դաժանորեն սպանի խաղաղ ցուցարարներին, ԱՄՆ-ն օգնության կհասնի նրանց», – հայտարարել է նա։ Հիշեցնենք՝ Իրանի տարբեր շրջաններում մեկնարկել են զանգվածային ցույցեր՝ պայմանավորված տնտեսական ճգնաժամով և գնաճով։

PBS News-ի ռեպորտաժը Մեղրիից․ Կոստանյանն ու Հաջիևը խոսել են TRIPP-ի մասին

PBS News-ի հատուկ թղթակից Սայմոն Օստրովսկին և պրոդյուսեր Կատյա Պատինը մեկնել են Իրանի հետ Հայաստանի սահման՝ գնահատելու, թե Օվալաձև գրասենյակում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև նախաստորագրված համաձայնագիրը կարո՞ղ է արդյոք հանգեցնել խաղաղության։ Ինչպես նշվում է, օգոստոսին Վաշինգտոնում Թրամփի աջակցությամբ կնքված համաձայնագրից հետո անհանգիստ խաղաղություն է հաստատվել։ Ինչպես Թրամփի արտաքին քաղաքականության շատ նախաձեռնություններում, այս համաձայնագիրը … Read more

Վաշինգտոնյան փաստաթուղթը բեկումնային դարձավ տարածաշրջանում խաղաղության գործընթացի համար․ Ալիև

Վաշինգտոնյան փաստաթուղթը բեկումնային դարձավ տարածաշրջանում խաղաղության գործընթացի համար․ իր ամանորյա ուղերձում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Փաստաթուղթը, որը Վաշինգտոնում նախաստորագրվել է ԱՄՆ նախագահի մասնակցությամբ, դիտարկվում է որպես կարևոր քաղաքական ազդանշան տարածաշրջանի՝ դիմակայության փուլից երկխոսության և համագործակցության անցնելու համար»,- ասել է Ալիևը՝ հավելելով, թե «Ադրբեջանի առաջարկած» խաղաղության օրակարգը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, … Read more