Ընդամենը 1 ատրճանակ և ավելի քան 1 օր թշնամու տարածքում․ Ի՞նչ եղավ Իրանի խոցած ամերիկյան կործանիչի օդաչուի ճակատագիրը

Ինչպե՞ս ԱՄՆ ռազմաօդային ուժերի սպան հայտնվեց թշնամու՝ Իրանի տարածքում․ F-15E Strike Eagle կործանիչն անցած ուրբաթ՝ ապրիլի 3-ին, մասնակցում էր Իրանի տարածքի ռմբակոծություններին, երբ հայտնվեց իրանական ուժերի կրակի տակ։ Անձնակազմի 2 անդամները՝ օդաչուն և օպերատորը, բարեհաջող ինքնանետվեցին, մինչ ինքնաթիռի կործանումը։ Ըստ The New York Times-ի՝ օդաչուներին հաջողվեց պարաշյուտով իջնել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող հեռավոր լեռնային շրջան, որտեղ … Read more

Հնդկաստանում պետական սահմանը կարող են «հսկել» նաև օձերն ու կոկորդիլոսները

Հնդկաստանը պետական սահմանների պահպանության համար կարող է «գործի դնել» օձերին ու կոկորդիլոսներ․ գրում է The Hindu թերթը։ Խոսքը Հնդկաստան-Բանգլադեշ սահմանի դժվարամատչելի հատվածների մասին է։ Ըստ թերթի՝ աղտոտ և ճահճային գետերի ու տարածքների պատճառով այդ մասում հնարավոր չէ տեղադրել ինժեներական արգելապատնեշներ։ Այդ իսկ պատճառով որպես բնական «արգելապաշտնեշ» առաջարկվում է օգտագործել օձերի և կոկորդիլոսների «ներուժը»։ «Առաջարկությունը դեռ … Read more

«Ավատարը»՝ Երկրի վրա․ չինացի գիտնականները ներկայացրել են լուսարձակող բույսեր, որոնք կարող են լուսավորել «անլույս» քաղաքները

Քաղաքային լուսավորության ծախսերը տնտեսելու նպատակով չինացի գիտնականները ներկայացրել են գենետիկորեն մոդիֆիկացված բույսեր, որոնք լուսավորվում են մթության մեջ․ գրում է Euronews-ը։ Նշվում է, որ նման արդյունքի հետազոտողները հասել են լույս արտադրող գեները լուսատտիկներից և լուսատու սնկերից հաջողությամբ բույսերի բջիջներ տեղափոխելու շնորհիվ։ Մինչ օրս գիշերը լուսարձակելու համար մշակվել է ավելի քան 20 տեսակ բույս, այդ թվում՝ խոլորձներ, … Read more

Կամբոջայում ականազերծող առնետին նվիրված հուշարձան է կանգնեցվել

Կամբոջայում կանգնեցվել է աշխարհում առաջին արձանը՝ նվիրված ականազերծող առնետի, որն իր հերոսության համար պարգևատրվել էր ոսկե մեդալով․ գրում է BBC-ն։ Մագավա անունով առնետը, որն ապրել է մինչև 8 տարի, իր հնգամյա «կարիերայի» ընթացքում, որը սկսվել է 2016 թվականին, Կամբոջայում հոտոտելով հայտնաբերել է ավելի քան 100 ական և այլ պայթուցիկ նյութեր: ՄԱԿ-ի տվյալներով՝ Կամբոջայում 1 միլիոնից … Read more

Կրակոցներ՝ Սպիտակ տան մոտ․ ԱՄՆ գաղտնի ծառայությունը հետաքննում է միջադեպը

ԱՄՆ գաղտնի ծառայությունը հետաքննում է կիրակի առավոտյան Սպիտակ տան մոտ լսված կրակոցների հետ կապված միջադեպը․ գրում է BBC-ն։ Ոստիկաններն արձագանքել են Վաշինգտոնի Լաֆայետ այգու շրջակայքում կրակոցների մասին հաղորդագրություններին․ խուզարկվել է այգին, որը գտնվում է ԱՄՆ նախագահի նստավայրից մի փոքր հյուսիս: Գաղտնի ծառայությունը հայտնել է, որ ոչ մի կասկածյալ չի հայտնաբերվել․ վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Նշվում … Read more

Արաղչին ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել Իրանի շուրջ հակամարտության թուլացման ջանքերի հաջողության վերաբերյալ, ինչին կնպաստի  վերջնագրերից ԱՄՆ-ի հրաժարվելը․ նշված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։ Նախարարները նաև կոչ են արել խուսափել այնպիսի գործողություններից, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որոնք կարող են խաթարել ճգնաժամը լուծելու քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերի … Read more

ԱՄՆ-ն և Իրանը կարող են վաղը համաձայնության գալ․ Թրամփ

Եթե Իրանը հնարավորինս շուտ գործարք չկնքի, դիտարկում եմ ամեն ինչ պայթեցնելու և նավթի նկատմամբ վերահսկողություն հաստատելու տարբերակը․ Fox News-ին ասել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Իրանը և ԱՄՆ-ն կարող են համաձայնության հասնել արդեն վաղը՝ նշելով, որ իրանական կողմից բանակցողներին չեն թիրախավորի, որպեսզի նրանք կարողանան բանակցել: «Կարծում եմ՝ վաղը … Read more

Թրամփը սպառնացել է իրանցիներին «դժոխային» կյանքով

Եկող երեքշաբթին Իրանում կլինի էլեկտրակայանների և կամուրջների օր, նման բան երբեք տեղի չի ունեցել․ հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Օգտագործելով հայհոյախառն արտահայտություններ՝ նա կոչ է արել իրանցիներին բացել Հորմուզի նեղուցը և սպառնացել, որ հակառակ դեպքում Իրանը «կապրի դժոխքում»։«Բացե՛ք անիծյալ նեղուցը, խելագա՛ր սրիկաներ, թե չէ դժոխքում կապրեք, փառք Ալլահին», – Truth Social սոցցանցի իր … Read more

Ազովի ծովում ցորեն տեղափոխող նավ է խորտակվել

Ազովի ծովում խորտակվել է ցորեն տեղափոխող բեռնատար նավ, կա զոհ և անհետ կորած 2 անձ․ գրում է РИА Новости-ն։ Լրատվամիջոցի տվյալներով՝ 9 նավաստի փրկվել է, նրանց հայտնաբերել են Խերսոնի մարզի առափնյա շրջանում։ Տեղի բնակիչները առաջին օգնություն են ցուցաբերել տուժածերին։ Դեպքի հանգամանքները պարզվում են, ընթանում են քննչական միջոցառումներ։

Սերբիայից Հունգարիա անցնող գազատարի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Այսօր Սերբիայից Հունգարիա անցնող գազատարի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել․ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ «Մեր բանակն ու ոստիկանությունը, որքանով ես հասկանում եմ, Վելեբիտ գյուղի մոտ՝ գազատարից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, հայտնաբերել են երկու պայուսակ և երկու մեծ տոպրակ դետոնատորներով», – գրել է նա։ Վուչիչը նշել է, որ այս մասին տեղեկացրել է … Read more