Պուտինը շնորհակալություն է հայտնել Էրդողանին

Թուրքական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ․ հայտնում են Կրեմլից։

Հաղոդրագրության համաձայն՝ առաջնորդները մտքեր են փոխանակել  Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմական և քաղաքական դիմակայության շարունակական սրման վերաբերյալ․ նշվել է, որ ինտենսիվ ռազմական գործողությունները հանգեցնում են լուրջ բացասական հետևանքների ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ մակարդակով, այդ թվում՝ էներգետիկայի, առևտրի և լոգիստիկայի ոլորտներում։

Զրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուկրաինական հակամարտության շուրջ բանակցային գործընթացը խթանելու շարունակական պատրաստակամության համար։

Leave a Comment