Կրակոցներ՝ Սպիտակ տան մոտ․ ԱՄՆ գաղտնի ծառայությունը հետաքննում է միջադեպը

ԱՄՆ գաղտնի ծառայությունը հետաքննում է կիրակի առավոտյան Սպիտակ տան մոտ լսված կրակոցների հետ կապված միջադեպը․ գրում է BBC-ն։

Ոստիկաններն արձագանքել են Վաշինգտոնի Լաֆայետ այգու շրջակայքում կրակոցների մասին հաղորդագրություններին․ խուզարկվել է այգին, որը գտնվում է ԱՄՆ նախագահի նստավայրից մի փոքր հյուսիս:

Գաղտնի ծառայությունը հայտնել է, որ ոչ մի կասկածյալ չի հայտնաբերվել․ վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Նշվում է, որ նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթավերջին եղել է Վաշինգտոնում։ Ըստ գերատեսչության՝ Սպիտակ տանն աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, սակայն «ձեռնարկվել են անվտանգության ուժեղացված միջոցառումներ»։

 

Leave a Comment