Սերբիայից Հունգարիա անցնող գազատարի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Այսօր Սերբիայից Հունգարիա անցնող գազատարի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել․ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

«Մեր բանակն ու ոստիկանությունը, որքանով ես հասկանում եմ, Վելեբիտ գյուղի մոտ՝ գազատարից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, հայտնաբերել են երկու պայուսակ և երկու մեծ տոպրակ դետոնատորներով», – գրել է նա։

Վուչիչը նշել է, որ այս մասին տեղեկացրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին։

«Մենք անողոք կվարվենք յուրաքանչյուրի հետ, ով կհամարձակվի սպառնալ կենսական ենթակառուցվածքներին», – հավելել է Սերբիայի նախագահը։

Leave a Comment