Թրամփը սպառնացել է իրանցիներին «դժոխային» կյանքով

Եկող երեքշաբթին Իրանում կլինի էլեկտրակայանների և կամուրջների օր, նման բան երբեք տեղի չի ունեցել․ հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։

Օգտագործելով հայհոյախառն արտահայտություններ՝ նա կոչ է արել իրանցիներին բացել Հորմուզի նեղուցը և սպառնացել, որ հակառակ դեպքում Իրանը «կապրի դժոխքում»։

«Բացե՛ք անիծյալ նեղուցը, խելագա՛ր սրիկաներ, թե չէ դժոխքում կապրեք, փառք Ալլահին», – Truth Social սոցցանցի իր էջում գրել է նա։

Leave a Comment