Չինաստանը կշարունակի աջակցել Կուբայի ինքնիշխանությանն ու անվտանգnւթյանը. ՉԺՀ ԱԳՆ

Չինական կողմը կտրականապես դեմ է մտացածին դրդապատճառներով Կուբայի պետական ինքնիշխանության ոտնահարման ցանկացած փորձի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մենք անփոփոխ կերպով հանդես ենք գալիս բոլոր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման օգտին, ինչպես նաև դեմ ենք միջազգային հարաբերություններում ուժի կիրառմանը կամ ուժի կիրառման սպառնալիքին: Չինաստանը հաստատակամորեն … Read more

ԱՀԿ-ն հայտնել է Կոնգոյում և Ուգանդայում էբոլա վիրուսի բռնկման մասին – Live News

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում և Ուգանդայում էբոլայի բռնկումը հայտարարել է հանրային առողջապահության արտակարգ իրավիճակ՝ շեշտելով, որ վիրուսի տարածումն առայժմ չի համապատասխանում համավարակ հռչակելու համար անհրաժեշտ չափանիշներին։ Կազմակերպությունից հայտնել են, որ ստեղծված իրավիճակը միջազգային մտահոգության առարկա է։ ԱՀԿ-ից ընդգծել են նաև, որ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության հետ ցամաքային սահմանակից երկրներում վիրուսի հետագա տարածման բարձր … Read more

Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակի

Աշխարհի տարբեր երկրներից մի խումբ հայտնի իրավապաշտպաններ Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի: Առաջադրող խումբը հադես է եկել հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորև. Հայտարարություն՝ Ռուբեն Վարդանյանին  Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի առաջադրելու մասին․ «Մենք՝ աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող ներքոստորագրյալներս, հայտարարում ենք, որ հայ մարդասեր Ռուբեն Վարդանյանին առաջադրել … Read more

Սկանդալ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով

Իսրայելական Kan 11 պետական հեռուստաալիքը «Եվրատեսիլ» երգի մրցույթի կիսաեզրափակչի հեռարձակման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացրել է նույն՝ Ադրբեջանի դրոշի ներքո: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Պետախ Տիկվայի «Նաիրի» իսրայելահայերի միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը: Նրա խոսքով՝ միջադեպը մեծ արձագանք և դժգոհություն է առաջացրել Իսրայելի հայ համայնքում։ Միևնույն ժամանակ, Չերնամորյանը կարծում է, որ տեղի ունեցածը խմբագրական սխալի հետևանք … Read more

Միջուկային աղետի վտանգը բարձրացել է այնպիսի մակարդակի, որը չի եղել Սառը պատերազմից ի վեր. ԱԷՄԳ-ի ղեկավար

Միջուկային աղետի վտանգը բարձրացել է այնպիսի մակարդակների, որոնք չեն եղել Սառը պատերազմից ի վեր, ուստի անհրաժեշտ է ապահովել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի արդյունավետությունը: Այս մասին X-ում հայտարարել է ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին։ «Պատերազմը վերադարձել է Եվրոպա և Մերձավոր Արևելք, և խաղաղության ու անվտանգության հիմքում ընկած բազմակողմ մեխանիզմները գտնվում են հսկայական ճնշման տակ։ Այսօրվա միջուկային ոլորտում … Read more

ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2025 թվականի արդյունքներով կազմել է 368 միլիարդ դոլար

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2025 թվականի արդյունքներով կազմել է 368 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։ «Մեր փոխգործակցության բարձր մակարդակի մասին են վկայում թվերը։ Վերջին 10 տարվա ընթացքում ԵԱՏՄ պետությունների և ՇՀԿ երկրների միջև ապրանքաշրջանառությունը քառապատկվել է։ 2025 թվականի արդյունքներով … Read more

Երկրի բնակչության թիվը սկսել է գերազանցել մոլորակի հնարավորությունները․ հետազոտություն

Բրիտանական «Environmental Research Letters» ամսագիրը գրում է, որ Երկրի բնակչության թիվը սկսել է գերազանցել մոլորակի հնարավորությունները։ Նոր հետազոտությամբ՝ 21-րդ դարի երկրորդ կեսին բնակչության առավելագույն թիվը կարող է հասնել 11-12 միլիարդ մարդու։ «Իսկ մեծացնելու է գլոբալ տաքացման վտանգն ու բացասաբար ազդի էկոհամակարգերի վրա։ Որպեսզի այդ ամենը չունենա կործանարար հետևանք, ըստ տարբեր հաշվարկների, Երկրի վրա նվազագույնը 2․5 … Read more

Արգելվել է Քայնե Ուեսթի մուտքը Մեծ Բրիտանիա․ նա երաժշտական փառատոնի մասնակցել չի կարող

Ռեփեր Քայնե Ուեսթի մուտքը Մեծ Բրիտանիա արգելվել է․ տեղեկացնում է BBC-ն։ «Ռեփերը նախատեսում էր ամռանը մասնակցել Լոնդոնում անցկացվող «Wireless» երաժշտական փառատոնին, բայց ըստ Մեծ Բրիտանիայի Ներքին գործերի նախարարության՝ նրա ներկայությունը կարող է վնասել «հանրության բարօրությանը»,- նշում է աղբյուրը։

ԵՄ-ի անկարողությունը միասնական որոշումներ կայացնելու հարցում բացահայտում է համակարգային կաթվածահար վիճակը․ POLITICO

Եվրոպայի արտաքին քաղաքականության մեջ աճող ձախողումները՝ սկսած Ուկրաինային ֆինանսավորելու դժվարություններից մինչև Իրանի պատերազմին նրա մասնատված արձագանքը, խթանում են դաշինքի դիվանագիտության վարման ձևի արմատական վերանայման կոչերը. գրում է POLITICO-ն՝ հղում անելով ԵՄ 9 դիվանագետների, պաշտոնյաների, օրենսդիրների և փորձագետների։ Ըստ նրանց՝ ԵՄ-ի անկարողությունը միասնական որոշումներ կայացնելու հարցում բացահայտում է համակարգային կաթվածահար վիճակը։ Մերձավոր Արևելքում հակամարտության սրման, Ուկրաինայի … Read more

Իրանական ուժերը թևավոր հրթիռներով հարձակվել են «Աբրահամ Լինքոլն» ավիակրի վրա․ ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իրանական ուժերը թևավոր հրթիռներով հարձակվել են ԱՄՆ-ի «Աբրահամ Լինքոլն» ավիակիր խմբի վրա․ գրում է РИА Новости-ն։ «Հնդկական օվկիանոսում CVN-72 ավիակիր խմբի դիրքը հարձակման է ենթարկվել հեռահար թևավոր հրթիռներով», – նշվում է ԻՀՊԿ հայտարարության մեջ։