ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունների թարգմանությունն իրականացրել է ամերիկյան կողմի թարգմանիչը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ փետրվարի 9-ի համատեղ հայտարարությունների ու հարցուպատասխանի ընթացքում Վենսի խոսքի թարգմանությունն իրականացրել է ամերիկյան կողմի թարգմանիչը: Այս մասին պարզաբանումն «Արմենպրես»-ին տրամադրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Տեղեկացնենք, որ ԱՄՆ փոխնախագահի թարգմանությունն ընդունված ընթացակարգի համաձայն իրականացրել է հյուրընկալվող կողմի թարգմանիչը: Միաժամանակ, Կառավարությունը … Read more

ԱՄՆ փոխնախագահի խոսքը սխալ են թարգմանել՝ խեղաթյուրելով, մոլորեցնելով ժողովրդին․ Նարեկ Կարապետյան

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի երեկվա հայտարարությունը Կառավարության թարգմանչի կողմից սխալ է թարգմանվել․ «Քիչ անց ձեզ կներկայացնեմ նրա հայտարարության բնօրինակը և կտեսնենք, թե ինչպես է թարգմանիչը խեղաթյուրել խոսքը, մոլորեցնելով մեր ժողովրդին»,- նշել է նա:

ԱՄՆ փոխնախագահը տիկնոջ հետ այցելել է Հայոց Ցեղասպանության հուշահամալիր – Live News

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և նրա կինը՝ Ուշա Վենսը, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ դրեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Հիշեցնենք, որ Վենսը երեկ է ժամանել Հայաստան, հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներով փաստաթուղթ է ստորագրվել, այնուհետև հանդես են եկել հայտարարություններով։

Ի՞նչ էր ասում ԱՄՆ փոխնախագահ Վենսը 9 միլիարդի մասին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկուշաբթի օրը Հայաստանի հետ ստորագրել է խաղաղ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր՝ խոստանալով մինչև 9 միլիարդ դոլարի «հնարավոր ներդրումներ», քանի որ Հարավային Կովկասի այս երկիրը ձգտում է նվազեցնել իր երկարամյա էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից։ Այս մասին գրում է Bloomberg-ը։ Նշվում է, որ համաձայնագիրը ստեղծում է իրավական հիմք՝ ամերիկյան ընկերությունների կողմից Հայաստան … Read more

Ներսում Փաշինյանի առանձնազրույցն է Վենսի հետ, դրսում՝ գերիների վերադարձի պահանջով բողոքի ակցիան

«Առանձնազրույց՝ պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ»։ Այս մասին գրել է Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով լուսանկար։ Իսկ նախագահական նստավայրի մոտ շարունակվում է բողոքի ակցիան, նպատակը՝ ԱՄՆ և միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման հարցին, մասնավորապես Դի Վենսից պահանջել, որպեսզի Բաքու այցելությանը անդրադարձ կատարվի հայ գերիների ազատ արձակման … Read more

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց»-ում – Live News

Քիչ առաջ «Զվարթնոց» միջազգային օդանավակայում վայրէջք կատարեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ինքնաթիռը։ Հիշեցնենք, որ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով լինի Հայաստանում։ Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով:

ԱՄՆ փոխնախագահ Վենսը հնարավորություն ունի ապահովելու մեր բոլոր գերիների անհապաղ ազատ արձակումը հենց իր այցի ժամանակ

Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես մասնակցելու եմ այսօրվա հավաքին՝ ժամը 17:00-ին, Հանրապետության հրապարակում՝ ԱԳՆ նախկին շենքի դիմաց: ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցի առթիվ պետք է նրա ու միջազգային հանրության ուշադրությունը հրավիրենք հատկապես գերիների ազատ արձակման և Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության անհրաժեշտության վրա:ԱՄՆ փոխնախագահը հնարավորություն ունի ապահովելու մեր … Read more

2005-ին Վրաստան այցելեց ԱՄՆ նախագահ Բուշը, երեք տարի հետո Վրաստանը կորցրեց Աբխազիան և Հարավային Օսեթիան. այսօր Հայաստան է ժամանում Վենսը

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2005 թվականի մայիսին Վրաստան այցելեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը։ Այդ այցից երեք տարի հետո, 2008 թվականի օգոստոսին, սկսվեց ռուս-վրացական պատերազմը, որի հետևանքով Վրաստանը կորցրեց իր տարածքը համարող Աբխազիան և Հարավային Օսեթիան։ Ջորջ Բուշին հյուրընկալած Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այժմ գտնվում է բանտում, իսկ Ջորջ Բուշը, ավարտելով իր նախագահության … Read more

Կայուն խաղաղություն չի կարող կառուցվել «անհայտ ճակատագրերի» հիմքի վրա․ Արցախի ՄԻՊ-երի նամակը՝ Վենսին

Արցախի Հանրապետության նախկին և ներկա Մարդու իրավունքների պաշտպաններ Արտակ Բեգլարյանն ու Գեղամ Ստեփանյանը համատեղ նամակ են ուղարկել ԱՄՆ փոխնախագահ Վենսին՝ նրա ուշադրությունը հրավիրելով ոչ միայն պատանդների խնդրի, այլ նաև անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզման հարցի վրա։ Նրանք հայտնում են, որ նամակը Սպիտակ տան պաշտոնական ընթացակարգով ուղարկվել է փոխնախագահ Վենսի գրասենյակ։ Նամակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին … Read more

Վաշինգտոնից լսում ենք այնպիսի բացահայտումներ, որոնք միայն խորացնում են մեր տագնապները․ Սուրենյանց

Գոբլը բացահայտում է Վենսի այցի ռազմավարական ենթատեքստը։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: «ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր ժամանում է Երևան՝ մեկնարկելով իր տարածաշրջանային շրջագայությունը, որի հաջորդ հանգրվանը լինելու է Բաքուն: Ու մինչ մեր պսևդոարևմտամետները «վարդագույն» լեգենդներ են հյուսում այս այցի և Հայաստանի սպասվելիք «փրկության» մասին, Վաշինգտոնից լսում ենք այնպիսի բացահայտումներ, որոնք միայն … Read more