ԱԺ հերթական նիստից 30 րոպե անց արտահերթ նիստ կլինի

10 Փետրվարի, 2026 Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ փետրվարի 10-ին գումարված Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից 30 րոպե հետո Կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն է (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում):

Անհետ կորածների հարազատներին թույլ չեն տվել ծանոթանալ գաղտնի զեկույցին. «Հրապարակ»

10 Փետրվարի, 2026 «Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ առավոտից 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատներն ԱԺ-ում էին։ Նրանք հանդիպումներ էին պահանջում ԱԺ նախագահության, ՔՊ-ական պատգամավորների հետ։ Բանն այն է, որ դեռեւս անցած տարեվերջին դիմել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ խնդրելով թույլ տալ, որ ծանոթանան 44-օրյա պատերազմի զեկույցին, որը, ինչպես հայտնի է, չի հրապարակվել, խորհրդարանում չի … Read more

ԱԺ-ում շրջաբերական է պտտվում ընդդեմ լրագրողների. «Ժողովուրդ»

10 Փետրվարի, 2026 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում խոսքի ազատությունը, ինչպես պարզվում է, ունի շատ հստակ սահմաններ․ այն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում են անհարմար հարցերը։ Հատկապես՝ այն հարցերը, որոնք վերաբերում են իշխանության ներկայացուցիչների առանձնատներին։ Այն բանից հետո, երբ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներ Սոնա Գրիգորյանն ու Քնար Մանուկյանը Ազգային ժողովից դուրս բերվեցին ՊՊԾ աշխատակիցների կողմից՝ … Read more

ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 29 հարց

Փետրվարի 9-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու փետրվարի 10-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 29 … Read more

Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին

Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը համապատասխան հրամանագիր է ստորագրել։

Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին

Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը համապատասխան հրամանագիր է ստորագրել։

Առաջարկվում է սահմանային անցման կետերից 20 կմ հեռավորության վրա նախատեսել վճարովի կայանատեղիներ, որի շրջանակում կգործի հերթերի կառավարման ավտոմատ համակարգ

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացմամբ առաջարկվում է լուծել սահմանային անցման կետերում կուտակումների խնդիրը: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 4-ի նիստում: Նախագծով Կառավարությունն առաջարկում է ներդնել Հայաստանի Հանրապետությունից մեկնող բեռնատարների կառավարման համակարգ: Զեկուցողի խոսքով հերթերի կառավարման համակարգ ներդնելու մասով ուսումնասիրվել է Եվրամիության եւ Վրաստանի … Read more

Առաջարկվում է հարկային և մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնողների նշանակման պայմաններից հանել վերապատրաստում անցած լինելու վերաբերյալ պայմանը

««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթի ներկայացումը պայմանավորված է դրանց կիրառման ընթացքում արձանագրված խնդիրները կանոնակարգելու անհրաժեշտությամբ: Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 4-ի նիստում: Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի՝ ներկայում հարկային եւ մաքսային ծառայության պաշտոն կարող են զբաղեցնել հարկային եւ … Read more

«Ֆիդանի մոտ ողջույն էր ընդամենը եւ մեկնաբանություններ մեր կառավարության քայլերին, Սոլովյովի մոտ բռնության կոչ էր»․ Տիգրան Հակոբյան

«Մենք ասում ենք՝ Սոլովյովի հայտարարությունը խնդրահարույց է, միջամտության փորձ է, ռազմական ագրեսիայի կոչ է։ Մեր ընդդիմադիր գործընկերներն ասում են նաեւ Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտություն է, երբ Հաքան Ֆիդանն ասում է, որ «Հայաստանում գործող կառավարությունը խաղաղության օրակարգն է առաջ մղում, մենք ողջունում ենք դա»։ Դուք ասեք՝ Ֆիդանի, Սոլովյովի հայտարարություններից ո՞նց եք տարբերելու՝ որն է միջամտություն Հայաստանի … Read more

Կարգելվի օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածելը

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացության արժանացավ ԱԺ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։  Դրանով, մասնավորապես, նախատեսվում է գործող օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Հոդված 9. Տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքը Արգելվում է տեսալսողական հաղորդումներում՝ 1) սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու նպատակ … Read more