ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի անունով WhatsApp-ում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ

ՊԵԿ-ից հայտնում են, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի անունով WhatsApp հավելվածում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ (լուսանկարը կցվում է), որով տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ։ Հնարավոր է լինեն նաև այլ համարներից ստեղծված օգտահաշիվներ։ Նշված օգտահաշիվը որևէ կապ չունի ՊԵԿ նախագահի տեղակալի հետ, հետևաբար հանդիսանում է տեղեկատվության տարածման կեղծ աղբյուր։ ՊԵԿ-ը հորդորում է անտեսել … Read more

Առաջարկվում է սահմանային անցման կետերից 20 կմ հեռավորության վրա նախատեսել վճարովի կայանատեղիներ, որի շրջանակում կգործի հերթերի կառավարման ավտոմատ համակարգ

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացմամբ առաջարկվում է լուծել սահմանային անցման կետերում կուտակումների խնդիրը: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 4-ի նիստում: Նախագծով Կառավարությունն առաջարկում է ներդնել Հայաստանի Հանրապետությունից մեկնող բեռնատարների կառավարման համակարգ: Զեկուցողի խոսքով հերթերի կառավարման համակարգ ներդնելու մասով ուսումնասիրվել է Եվրամիության եւ Վրաստանի … Read more

Առաջարկվում է հարկային և մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնողների նշանակման պայմաններից հանել վերապատրաստում անցած լինելու վերաբերյալ պայմանը

««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթի ներկայացումը պայմանավորված է դրանց կիրառման ընթացքում արձանագրված խնդիրները կանոնակարգելու անհրաժեշտությամբ: Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 4-ի նիստում: Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի՝ ներկայում հարկային եւ մաքսային ծառայության պաշտոն կարող են զբաղեցնել հարկային եւ … Read more