Նիկոլը շարունակում է սեփականության վերաբաշխման քաղաքականությունը – Live News

Նիկոլն իր նախընտրական խոստումների շրջանակում շարունակում է սեփականության վերաբաշխման, ընդդիմախոսներին մեկուսացնելու և երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը։ Հիմա պետք է հասկանալ, թե ինչպե՞ս է շարժվելու ընդդիմությունը, և հատկապես՝ ԱԺ ընտրություններում շեմը հաղթահարած ուժերը։ Մանդատ վերցնել-չվերցնելու հարցը չպետք է դիտարկվի զուտ տուն կամ ԱԺ գնալու համատեքստում. դա պետք է բխի ոչ միայն ընտրական խոստումների, այլև տվյալ … Read more

Զոհված կին զինծառայողների մարմինները պղծելուց և ՀՀ ինքնիշխան տարածքները օկուպացնելուց հետո ադրբեջանցի պաշտոնյաները հերթով գալիս են

Ընտրություններից անմիջապես հետո ՀՀ շտապած ադրբեջանցի պաշտոնյայի ու իշխանականների խրախճանքի համատեքստում մտքիս 2022 թվականի ադրբեջանական հարձակման կադրերն են: Անզեն հայ զինծառայողներին հրապարակային գնդակահարելու, զոհված կին զինծառայողների մարմինները պղծելու և ՀՀ ինքնիշխան տարածքները օկուպացնելուց հետո ադրբեջանցի պաշտոնյաները հերթով ՀՀ են գալիս, սրա նրա հետ թրև գալիս:  Իրենց ի՞նչ է եղել. ինչ մտքներով անցել է` մեր երկրի … Read more

Մարդուն իր հայրենիքը սիրելու և այն պաշտպանելու համար բանտ նստեցրին, մեկուսացրին

Քրեակատարողական հիմնարկում Աշոտ Երկաթին էի տեսության գնացել։ Պարզ է, չէ՞, թե ընտրություններից առաջ ինչու նրան բռնեցին, ինչ խնդիր լուծեցին և ինչ հաշվարկով էր դա արվել։ Մարդուն իր հայրենիքը սիրելու և այն պաշտպանելու համար բանտ նստեցրին, մեկուսացրին, սահմանափակեցին հանրային և քաղաքական գործունեությունը։ Ու այս ամենն այնքան ժամանակ է ուղեկցելու բոլորիս, քանի դեռ չարիքի այս իշխանությունը կա, … Read more

Գործող կառավարիչն առաջնորդվում է վախերով և քմահաճույքներով, իսկ Աշոտյանը մշտապես նրա «կոկորդում» է

Մեկ շաբաթ է` Արմեն Աշոտյանը բանտում է։ Թե ինչու այս կայծակնային կալանավորումն իրականացվեց, ուղիղ առնչվում է նրա ակտիվ և կոշտ քաղաքական գործունեությանը։ Կոնկրետ գործի մասին ասելիք չկա, որովհետև դրանում նյութ չկա, հետևաբար` քննարկելու բան էլ չկա։ Գործող կառավարիչն առաջնորդվում է վախերով և քմահաճույքներով, իսկ Արմենը մշտապես նրա «կոկորդում» է։ Քաղաքական գործ, քաղաքական դրդապատճառներ և քաղաքական … Read more

Մանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է բևեռացման և նոր հիասթափությունների ալիք բերել

Հետընտրական փուլում իշխանությունն իր ողջ ռեսուրսը ներգրավել է՝ հանրային-քաղաքական դիսկուրսը մանդատ վերցնել-չվերցնելու օրակարգում կենտրոնացնելու համար: Այն, որ այս թեման հատկապես ընդդիմադիր հանրույթում ակտիվ քննարկման և կարևոր նշանակության հարց է, որևէ մեկը չի վիճում: Այլ բան է, որ իշխանությունը փորձում է այս թեմայի վրա «բենզին լցնելով» պասիվացնել, օրակարգից դուրս հրել նախընտրական փուլում իր գործադրած վարչական ռեսուրսի, … Read more

Ընդդիմադիր դաշտը պետք է արագ կողմնորոշվի – Live News

2 օր է՝ համացանցում ակտիվ քննարկվում են ընտրատեղամասերում և ԿԸՀ-ում տեղի ունեցած կեղծիքները. հրապարակվում են տարբեր արձանագրություններ ու տեսանյութեր, իսկ Փաշինյանն ի պատասխան դրա՝ ընդդիմադիր ուժերի և նրանց ակտիվիստների դեմ գործողությունների անոնս է անում: Դեռ չեմ խոսում նախընտրական շրջանում ընդդիմադիր գործիչների և ակտիվիստների նկատմամբ բռնության դեպքերի, վարչական ռեսուրսի չարաշահման և պետական հսկայական միջոցները իշխող ուժի … Read more

Նախընտրական այս թոհուբոհի պայմաններում ՔՊ-ն շարունակում է պայքարը ՀՀԿ-ի ակտիվության և ազդեցության դեմ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու Արթուր Ավագյանը ձերբակալվել են, իսկ ՀՀԿ խորհրդի անդամ Արման Սահակյանը՝ կալանավորվել։ Նախընտրական այս թոհուբոհի և իշխանության ջղաձգումների պայմաններում ՔՊ-ն շարունակում է պայքարը ՀՀԿ-ի ակտիվության և ազդեցության դեմ։ Ակնհայտ է, որ ռեժիմն իր բովանդակազրկության և անարժեքության պայմաններում դիմում է իրեն հարիր միակ գործիքին՝ ճնշումներին, ինչը կարող է հանգեցնել բռնությունների և ձերբակալությունների … Read more

Սրանց համար բանակ գնալն ու ծառայելը շանտաժի, սպառնալիքի և բանտ նստեցնելու պես մի բան է

Ռազմական ոստիկանության հերթապահությունը «Զվարթնոց» օդանավակայանում և իշխանության մունետիկների՝ դրսից եկող հայերին վարժական հավաքներով սպառնալու մոտեցումը պարզորոշ ցույց են տալիս ռեժիմի իրական վերաբերմունքը բանակի նկատմամբ։ Սրանց համար բանակ գնալն ու ծառայելը շանտաժի, պատժի, սպառնալիքի և բանտ նստեցնելու պես մի բան է: Իրականում բանակն ու ծառայությունը հայրենասիրության, նվիրումի և արժանապատվության դրսևորման հարթակ են, իսկ այդ առաքելությունն ու … Read more

Պարզվում է՝ իշխանությունը 2021-ից հետո «խելքի է եկել» – Live News

Պարզվում է՝ իշխանությունն ինչ խոսել է 2021-ի նախընտրական փուլում, «իլյուզիաներով» է թելադրված եղել, իսկ հիմա, իրենց պնդմամբ, «խելքի են եկել»։ Նախ, խիստ կասկածելի է, որ սրանք «խելքի գալու» միտք ունեն, որովհետև իրենց հրահրած սադրանքները, այլանդակ բառապաշարն ու «կաղ բադիկի» արդարադատությունն ինքնին մատնում են նրանց մտադրությունները։ Մի ամբողջ երկրի ճակատագրի հիմքում դնում են արկածախնդրությունն ու անթասիբությունը, … Read more

Նախընտրական այս շրջանն ընդամենը դրոշմում է ՔՊ-ի ստախոսությունը, թշնամությունը հայ ժողովրդի նկատմամբ

ՔՊ-ի նախընտրական ծրագիրը, ՔՊ-ականների բանավեճերը, ելույթները, հարցազրույցներն ունեն զրոյական արժեք: 2021-ի հիմնական խոստումները ոչ միայն չեն կատարվել, այլ ճիշտ հակառակն է եղել` Արցախի հարցից մինչև արդարադատություն: Նախընտրական այս շրջանն ընդամենը դրոշմում է ՔՊ-ի ստախոսությունը, հանցավոր անգործությունն ու թշնամությունը հայ ժողովրդի նկատմամբ: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյան