Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշիչ դեր ստանան մեր տնտեսության մեջ. Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իշխանությունը, որպես ռուսական ուղղության այլընտրանք, ուղղակի կամ անուղղակի ակնարկում է Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությունները՝ որպես ռուսական շուկայի փոխարինման և առևտրաշրջանառության իրականացման միջոց։ Տպավորություն է ստեղծվում, թե Թուրքիան ու Ադրբեջանը մեր ժողովրդի դեմ ռազմական հանցագործություններ չեն իրականացրել։ Միգուցե սահմաններն արդեն բա՞ց են, խաղաղության պայմանագրե՞րն են կնքված, իսկ ադրբեջանական զորքերն … Read more

Հայ ժողովուրդն անհրաժեշտ պահի իր խոսքն ասել է ու դեռ կասի – Live News

Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում մարտ տված ու հաղթանակ տարած ժողովուրդը չի կարող համակերպվել պարտության և անպատվության հետ: Այդքան հերոսներ, նվիրյալներ և զորահրամանատարներ տված ժողովուրդը չի կարող նահանջել, գլուխը կախել և նահանջել: Հայ ժողովուրդն անհրաժեշտ պահի իր խոսքն ասել է ու դեռ կասի:

Բաքվում մեկնարկել են գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «նիստերը»

«Ադրբեջանի վերաքննիչ դատարանում նախօրեին մեկնարկել են ապօրինի կալանավորված և առաջին ատյանի դատարանի կողմից կամայական ժամկետներով դատապարտված հայերի գործով նիստերը,- գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։- Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ բողոքարկման հիմնական նպատակը ադրբեջանական դատական ատյաններով անցնելն ու միջազգային դատարաններ դիմելու հնարավորություն ստանալն է։ Հենց դրա համար էլ Ադրբեջանը ձգձգում է … Read more

Աչքիս առաջ արդեն սրանց ապագա տեքստերն են՝ հերթական պարտությունն արդարացնելու և հերթական զիջումը մատուցելու համար

2020 թվականի հուլիսյան մարտերից և հատկապես Սարդարապատում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ գործող կառավարիչն ու հարակից ՔՊ-ականները գովերգում էին զինված ուժերը։ Աննախադեպ որակումներ, բարձրագոչ ձևակերպումներ. այդ ժամանակ բանակը փառապանծ էր ու հաղթական։ Պարտություններից և բանակը վարկաբեկելուց հետո նույն բանակն ու նրա զինծառայողները խորթ դարձան, վերածվեցին շարքային հիմնարկի, իսկ զինվորի փոխարեն հերոս հռչակվեց հարկ վճարողը։ Հիմա … Read more

Քարոզարշավի ողջ գործընթացը կառուցված է հանձնման գործընթացը անհաջող կոծկելու տրամաբանության վրա

Որքան էլ գործող կառավարիչը փորձի իր խոսքին ու պահվածքին վստահության իմիտացիա հաղորդել, միևնույն է` պարտվածի տիտղոսը շարունակում է մնալ նրա մշտական ուղեկիցը։ Քարոզարշավի ողջ գործընթացը կառուցված է ինքնաարդարացումների և հանձնման գործընթացը անհաջող կոծկելու տրամաբանության վրա։ Այս իրողությունների պայմաններում կապիտուլյանտի ատելությունը հաղթողների, պայքարի մարտիկների և անվտանգություն բերած խորհրդանիշների նկատմամբ կտրուկ սրվել է, ինչը շարունակաբար բերում է … Read more

Սա իր երկրի ու ժողովրդի շահերը չի պաշտպանում, ուր մնաց ՌԴ-ի դեմ ինչ-որ հայտարարությանը արձագանքեր

Զարմանում եմ, երբ ռուսաստանցի տարբեր դեմքեր, գործիչներ բողոքում են, թե Նիկոլը չի արձագանքել Զելենսկու` ՌԴ-ի մասին հնչեցվող ագրեսիվ բառապաշարին: Նույն համաժողովի ժամանակ, ուղիղ եթերում Ալիևը ՀՀ-ին մեղադրում է սեպարատիզմի մեջ, իսկ միջոցառման նախօրեին ոչնչացնում Ստեփանակերտի 2 եկեղեցիները ու նիստ վարող Փաշինյանը ժպիտով ու շնորհակալությունով է արձագանքում` իր ընթացիկ խոսույթով մի բան էլ արդարացնում ադրբեջանական բարբարոսությունը: … Read more

Միայն արտաքուստ կարող է թվալ, թե հող հանձնելը հասարակության որոշ մասը մոռացել է

Գործող կառավարիչը զիջումների ողջ ակտիվությունը փորձում է կենտրոնացնել Արցախի ուղղությամբ, որովհետև համարում է, որ այդ դեպքում ավելի քիչ խնդիրներ կունենա, քան եթե մարդիկ խոսեն ՀՀ ինքնիշխան տարածքների ադրբեջանական օկուպացիայի մասին։ Մի կողմից՝ սրանք գիտակցում են, որ Արցախի թեման որևէ ձևով մարսել չի լինում, մյուս կողմից՝ մարդիկ ակտիվորեն բարձրաձայնում են ՀՀ ինքնիշխան տարածքների ադրբեջանական օկուպացիայի և … Read more

Իրեն տանը զգացող պաշտոնյայի երկիրը շարունակում է շրջափակված պահել Հայաստանը

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը, նշում էր, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում վստահության բարձրացումը կախված է նաև տարածաշրջանային զարգացումներից։ Ավելի պարզ՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերություններից։ Մեկ այլ հանգամանք․ իրեն տանը զգացող պաշտոնյայի երկիրը շարունակում է շրջափակված պահել Հայաստանը, այն դեպքում, երբ 1993 … Read more

Այնտեղ, որտեղ մեզ փորձում է հրել գործող կառավարիչը, ոչ թե եվրոպական արժեհամակարգն է, այլ թուրքական հավակնությունների թակարդը

Գործող ռեժիմի հակահայ քաղաքականության պայմաններում ճշմարտությունը եվրոպացի պատվիրակներին հնչեցվեց քաղաքի տարբեր հատվածներում կազմակերպված հավաքների և երթերի միջոցով։ Հանրապետականը դեռ մեկ ամիս առաջ էր հայտարարել, որ մեր ասելիքը վերաբերում է այն թեմաներին, որոնք նորմալ, ազգային կառավարության առկայության պայմաններում պետք է լինեին օրակարգային և առաջ քաշվեին եվրոպական համայնքի հերթական գագաթնաժողովում։ Թաքնվելով, կեղծելով և նեղանձնայինը առաջին պլան մղելով՝ … Read more

Ուժերը, որոնք չեն հասկանում, որ ՀՀ-ում չկա դասական ընտրական պրոցես, հաջողության հասնելու շանս չունեն

Իշխանության` ընտրապայքարի դուրս եկած ուժերի դեմ հնչեցվող շանտաժն ու գործադրվող միջոցները, ավտորիտար ռեժիմին հատուկ մեթոդներ են: Այն ուժերը, որոնք չեն գիտակցում, որ մեր երկրում, դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանսեր պարզապես չունեն: Հաջողությունը ոչ թե արդարանալու, իջեցված խաղի կանոններին հարմարվելու և «զոհի» կարգավիճակում իշխանության հերթական քայլին սպասելու մեջ է, այլ նախաձեռնողականությունը վերցնելու ու … Read more