Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով

Հայաստանի Կառավարությունը սահմանել է, որ Հայաստանից Բագրատաշենի և Ագարակի սահմանային անցակետերով մեկնող բեռնատարների մուտքն անցակետեր կիրականացվի միայն կուտակային կայանատեղի մուտք գործելուց և այնտեղից դուրս գալուց հետո։ Որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 23-ի նիստում։ Կայանատեղիում հերթագրման ծառայության վճարը մեկ բեռնատարի համար չի կարող գերազանցել 5000 դրամը՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։ Առանց կուտակային կայանատեղի մտնելու կկարողանան սահմանը հատել, … Read more

Քաջարանից դեպի Ագարակ կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը (տեսանյութ)

Հյուսիս-հարավի` Քաջարանից Ագարակ ձգվող 32կմ կառուցվող ճանապարհի հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը։ Այս մասին տեսանյութ է հրապարակել Ճանապարհային դեպարտամենտը։

Կոչ եմ անում չկորցնել հավատը, շատ շուտով միասին սկսելու ենք նոր ճանապարհ․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Սյունիքի մարզում՝ Մեղրիում, Ագարակում և Կապանում, մեր հայրենակիցների ջերմ ընդունելությունն ու վստահությունը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ մարդիկ սպասում են լավ փոփոխությունների։ Այս մասին տեղեկանում ենք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից։ «Այս օրերին, ցավոք, իշխանությունները հերթական անգամ փորձում են ընտրարշավը վերածել սպառնալիքների, քաղաքական շանտաժի և վախի մթնոլորտի։ Ժողովրդավարության մասին բարձր խոսողները այսօր չեն … Read more

«Ագարակ» պետական անցման կետում կանխվել է ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը․ ՊԵԿ (տեսանյութ)

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և մաքսային իրավախախտումների դեմ՝ կանխելով հարկային չարաշահումները, որոնք վնասում են պետության և օրինապահ գործարար համայնքի շահերը։ Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից «Ագարակ» մաքսային անցման կետ ժամանած բեռնատար տրանսպորտային միջոցը ենթարկվել է մաքսային զննության: Ռենտգեն զննող սարքավորման միջոցով  ստացած պատկերների ուսումնասիրության արդյունքում մաքսային ծառայողների մոտ կասկած է … Read more