Կալիֆորնիայի նահանգապետը կոչ է արել պատժել Թրամփի վարչակազմի ներկայացուցչին հակահայկական արտահայտությունների համար

Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը խստորեն դատապարտել է Առողջապահական ու սոցիալական ապահովագրության դաշնային գործակալության տնօրեն Մեհմեդ Օզի` հայերի հասցեին արած ռասիստական արտահայտությունները: Նահանգապետը կոչ է արել պատասխանատվության կանչել ազգությամբ թուրք բարձաստիճան պաշտոնյային, որը օգտագործում է պաշտոնական դիրքը՝ հայ համայնքի նկատմամբ թշնամություն սերմանելու նպատակով: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Մեհմեդ Օզը շարունակում է իր սադրանքները: … Read more

Սուրբ Սարգսի օրը երիտասարդները դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված, իսկ տոնին նախորդող գիշերը աղի բլիթ են ուտում

Հունվարի 31-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է հայ ժողովրդի համար սիրելի սրբերից մեկի՝ Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հիշատակության օրը։ Սուրբ Սարգիս զորավարը համաքրիստոնեական սուրբ է։ Ըստ ժողովրդական պատկերացումների՝ նա գորշ կամ ճերմակ ձիավոր էր, ով ձիով շրջում էր լեռներում և օգնում խեղճերին, կարիքավորներին ու ճանապարհորդներին։ Սուրբ Սարգիսը նաև … Read more

Կարևորվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության շարունակականությունն ու խորացումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի հետ՝ նրա առաքելության ավարտի կապակցությամբ։ Նախագահը շնորհակալություն է հայտնել Քրիսթինե Վայգանդին Հայաստանում իր գործունեության ընթացքում իրականացրած մեծածավալ և հետևողական աշխատանքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառույցների հետ ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցության համար։ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներդրումը հատկապես երեխաների … Read more

«ռեԱրմենիա» նորաստեղծ ակադեմիան ներգրավել է 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գնահատմամբ ներդրում և սկսում է AI կրթության ու տեխնոլոգիաների արտահանումը

AI կրթության ու տրանսֆորմացիայի ոլորտում գործող «ռեԱրմենիա» ակադեմիան հայտարարում է ներդրումային առաջին շրջափուլի հաջող ավարտի մասին։  Ընկերությունը 670,000 ԱՄՆ դոլար է ներգրավել տեղական ու միջազգային մեկ տասնյակից ավելի ներդրողներից՝ ընկերության 10 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գնահատմամբ։ Սա աննախադեպ ցուցանիշ է 2025թ. նոյեմբերին Հայաստանում հիմնադրված և գաղափարի փուլում գտնվող ստարտափի համար: Ներդրումային … Read more

Մահացել է «Տանը մենակ» ֆիլմի աստղ Քեթրին Օ’Հարան – Armenia Today

Մահացել է «Տանը մենակ» ֆիլմաշարում և «Շիտի առվակը» սիթքոմում խաղացած դերերով հայտնի հոլիվուդյան աստղ Քեթրին Օ’Հարան, հայտնում է BBC-ն։ Նա 71 տարեկան էր: Նշվում է, որ դերասանուհին մահացել է Լոս Անջելեսի իր տանը՝ կարճատև հիվանդությունից հետո։

ԵԱՏՄ երկրները կուժեղացնեն պայքարն մթերքի անբարեխիղճ մատակարարների դեմ

30 Հունվար, 2026 21:53 Տնտեսություն ԵԱՏՄ երկրները կուժեղացնեն պայքարն մթերքի անբարեխիղճ մատակարարների դեմ։ Այս որոշումը, ինչպես և մի շարք այլ որոշումներ, ընդունվել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Խորհրդի նիստում՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մասնակցությամբ: Բացի այդ, երկրները պայմանավորվել են նվազեցնել մի շարք ապրանքների (կոշիկի կաշվի, մսի, շաքարի) մաքսատուրքերը և միասնականացնել … Read more

Խուլիգանություն Վանաձորի բակերից մեկում. ընկերները ատրճանակով «տոնել» են զորացրումն ու հայտնվել ոստիկանությունում

Հունվարի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Լոռու մարզի բնակիչ 19-ամյա Նարեկ Մ․-ն հունվարի 22-ին Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի շենքերից մեկի բակում իր ընկերոջ, Լոռու մարզի բնակիչ 20-ամյա Թելման  Ջ․-ին պատկանող «Lada Priora» … Read more

«Թուրքիան գլխավոր միջնորդ է ԱՄՆ-Իրան լարվածությունում». The Guardian

Բրիտանական «The Guardian» թերթը գրում է, որ ԱՄՆ-Իրան լարվածությունում Թուրքիան ստանձնել է ծայրահեղ կարևոր դիվանագիտական պատասխանատվություն՝ զբաղեցնելու «գլխավոր միջնորդի» դերը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Պատրիք Վինթուրի հոդվածում ուսումնասիրվում է Թուրքիայի «մաքոքային դիվանգիտությունը»՝ որը միտված է կանխելու հնարավոր ռազմական բախումը, ինչը կարող է անկայունացնել տարածաշրջանը: «Մաքոքային դիվանագիտություն» եզրույթն օգտագործվում է նկարագրելու 3-րդ կողմի գործողությունները, որը միջնորդ … Read more

Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է ՄԱԿ ՊԳԿ 2026-2030թթ. Երկրի ծրագրային շրջանակի քննարկմանը

Հունվարի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ)՝ Հայաստանի 2026-2030թթ. Երկրի ծրագրային շրջանակի լրամշակված նախագծի քննարկմանը նվիրված հանդիպմանը: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ողջունել է հանդիպմանը մասնակցող ՀՀ ոլորտային գերատեսչությունների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների, … Read more

Ստեղծել այլընտրանքային, կոոպերատիվ «Հայ Եկեղեցու» բաժանմունք Զինված ուժերում, որտեղ կծառայեն տիրադավ, ազգուրաց և կարգալույծ հոգևորականներ. Արմեն Այվազյան

Եվ այսպես, ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Քայլը միանգամայն սպասելի էր, քանի որ բանակում պատվով և բարձր արդյունավետությամբ ծառայող գնդերեցները, չընկրկելով ճնշումների առաջ, հավատարիմ մնացին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Հայոց Հայրապետին։ Ի՞նչ խնդիրներ է ձգտում լուծել փաշինյանական խունտան այս հերթական հակահայկական որոշմամբ։ Առայժմ կարելի է հանգել հետևյալ եզրակացությունների․ … Read more