Առանց ՀՀ-ի ներքին դիմակայունության բարձրացման՝ Ադրբեջանի հետ խաղաղությունն անհնար է․ Յուրի Մովսեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ռեստարտ» հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսեսյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է 2025 թվականի քաղաքական զարգացումներին, Հայաստանի անվտանգային միջավայրի փոփոխությանը, արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիային և ժողովրդավարության վիճակին։ Մովսեսյանը նկատում է, որ 2025 թվականի ընթացքում Հայաստանի շուրջ մթնոլորտն արմատապես փոխվել է։ Եթե տարեսկզբին առկա էր պատերազմի անխուսափելիության զգացում, ապա տարեվերջին օրակարգը տեղափոխվել է այլ հարթություն։ «25 թվականի … Read more

Էրդողան. Նեթանյահուն թույլ չի տա Գազայի բնակիչների համար բեռնատար կոնտեյներներով տներ կառուցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը թույլ չի տալիս Անկարային կոնտեյներային տներ մատակարարել Գազա՝ պաղեստինցիներին վերաբնակեցնելու համար։ «Մենք հեռուստատեսությամբ տեսնում ենք այդ երեխաների ծանր վիճակը վրաններում, որոնք ընդհանրապես վրանների նման չեն։Նրանք դիմանում են քամուն, անձրևին և ցեխին։ Բայց նրանց տառապանքը անպատիժ չի մնա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի համար։ Կարո՞ղ եք պատկերացնել։ Մենք … Read more

2025-ի հիմնական իրադարձությունները․ եկեղեցու շուրջ հակադրությունից մինչև TRIPP

2025 թվականը Հայաստանի համար վերջին շրջանում ամենալարված տարիներից մեկն էր՝ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված ճգնաժամից մինչև քաղաքական-տնտեսական որոշումներ և անվտանգության ոլորտի փոփոխություններ։ Armenia Today-ը հավաքել է այն առանցքային գործընթացներն ու իրադարձությունները, որոնք կանխորոշել են երկրի օրակարգը տարվա ընթացքում։ Իշխանությունների հարձակումները ՀԱԵ-ի վրա  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստում հայտարարել է, որ Հայաստանում … Read more

Որ ճանապարհահատվածներն են փակ և դժվարանցանելի

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ հունվարի 2-ին՝ ժամը 17:15-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Դիլիջան և Քաջարան-Կապան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ «Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների … Read more

Խարկովում ռուսական հարվածի հետևանքով տուժել է 15 քաղաքացի

Ուկրաինայի հյուսիս-արևելքում՝ Խարկովում, բազմահարկ շենքի ուղղությամբ ռուսական հրթիռային հարվածների հետևանքով տուժել է առնվազն 15 մարդ, հայտնել է տեղի նահանգապետ Օլեգ Սինեգուբովը: Նա նշել է, որ ռուսական բանակը երկու հարված է հասցրել բալիստիկ զենքով: «Տեղեկություններ կան, որ մարդիկ դեռ փլատակների տակ են ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են», – հավելել Է Սինեգուբովը։

Թուրքի փամփուշտից չխոցված գիտնականին տարիներ անց կրկին իր անչափահաս որդուց ու կնոջից անջատում են հայ վախկոտ իշխանականները

Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը գրել է․ «Ազատություն քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանին։ Գալստյան Խաչիկը պատերազմից ողջ և առողջ տուն էր վերադարձել։ Ոչ ոք չէր պատկերացնի, որ թուրքի փամփուշտից չխոցված գիտնականին, տարիներ անց կրկին իր անչափահաս որդուց ու կնոջից կանջատեն հայ վախկոտ իշխանականները։ Խաչիկը հաստատ նորից տուն է գալու ու կրկին իր որդու համար հերոս … Read more

Ամանորյա ուղերձ Երուսաղեմի սրբոց Թարգմանչաց հայկական վարժարանից

Երուսաղեմի սրբոց Թարգմանչաց հայկական վարժարանի սաների ամանորյա ուղերձը իրենց երկու հայրենիքների բարգավաճմանն է ուղղված։ Հայ և այլ ազգերի ներկայացուցիչ աշակերտներն այս կրթօջախում մտածում են հայերեն։ Ավարտում են չորս լեզուների (հայերենի, անգլերենի, եբրայերենի և արաբերենի) փայլուն իմացությամբ։ Դպրոցը հիմնվել է 1929 թվականի՝ պատրիարք Եղիշե Դուրյանի նախաձեռնությամբ։

Կարեն Սարուխանյանը Ձմեռ պապի համար կերգեր «В лесу родилась елочка» երգը (Video)

Ամանորի կապակցությամբ ArmLur.am-ը Ազգային ժողովի պատգամավորների շրջանում զվարճալի բլից հարցում է իրականացրել։ Պատգամավորներն անփոփել են 2025 թվականը, խոստովանել հավատում են Ձմեռ պապիկի գոյությանը, թե՝ ոչ, խոսել սիրելի ուտեստի և 2026 թվականի ակնկալիքների մասին։ Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համա

Հունվարի 2-ին՝ ժամը 17:15-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Դիլիջան և Քաջարան-Կապան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ «Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սևան-Ծաղկունք-Դդմաշեն ճանապարհը դժվարանցանելի է։ Ապարանի, … Read more

«Զուտոպիա 2»-ը բոլոր ժամանակների ամենաբարձր եկամուտ ունեցող անիմացիոն ֆիլմերի հնգյակում է

«Զուտոպիա 2»-ն ընդգրկվել է բոլոր ժամանակների ամենաբարձր եկամուտ ունեցող անիմացիոն ֆիլմերի հնգյակում՝ համաշխարհային կինովարձույթով վաստակելով ավելի քան 1,4 միլիարդ դոլար: «Զուտոպիա» ֆիլմի երկրորդ մասի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին։ Առաջին շաբաթավերջին ֆիլմը վաստակել է 556 միլիոն դոլար, 272 միլիոնը՝ Չինաստանում։ Նախագծի բյուջեն կազմել է 150 միլիոն դոլար։ Պատմությունը շարունակում է նորեկ ոստիկաններ Ջուդի … Read more