Երևանի որոշ հասցեներում ջուր չի լինի
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 1, 24News «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունվարի 1-ին ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Խաղաղ Դոն 19, 27, 31, 35 կենտ Շենքերի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։ –00—ՅՄ