Ալյասկայում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Քաղաքականություն

01.01.2026 | 12:33

ԱՄՆ Ալյասկա նահանգում գրանցվել է 5,7 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնը։

Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Անքորիջ քաղաքից շուրջ 535 կմ դեպի արևելք, իսկ օջախը՝ 9 կմ խորության վրա։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Leave a Comment