2025թ. մոտ 7 մլն ռուս զբոսաշրջիկ է այցելել Թուրքիա

Ռուսաստանի տուրօպերատների միությունը տվյալներ է հրապարակել և նշել, թե ամենաշատը ռուս զբոսաշրջիկները որ երկրներ են այցելել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

2025-ին ռուս զբոսաշրջիկներն ամենաշատն այցելել են Թուրքիա։ Ռուսաստանից Թուրքիա այցելողների թիվն աճել է 3.4%-ով ու հասել 6.94 միլիոնի։

Թուրքիայից հետո ռուս զբոսաշրջիկներն ամենաշատն այցելել են Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) և Չինաստան։ Այնտեղ գնացող ռուս այցելուների թիվը հասել է 2.45 միլիոնի։ Ռուս զբոսաշրջիկների նախընտրելի ուղղություններից է նաև Եգիպտոսը, որտեղ այցելել է 2 մլն ռուս զբոսաշրջիկ։

Երկու անձի համար նախատեսված տուր փաթեթների միջին գինը Թուրքիայում կազմում է 226.000 ռուբլի (1 մլն դրամ), իսկ Եգիպտոսում՝ 202.000 ռուբլի (975.000 դրամ)։

Leave a Comment