Մարմարաշեն գյուղում 14 տրանսպորտային միջոց է բախվել – Tsayg

Հունվարի 14-ին՝ ժամը 08.13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել մարզի պարեկները ու փրկարարները։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ճանապարհի 13-րդ կմ-ին՝ Մարմարաշեն գյուղում, իրար են բախվել 14 տրանսպորտային միջոց. տուժածներ չկան։ Վթարված մեքենաները դուրս … Read more

ԱՄՆ–ի հարձակումն Իրանի վրա անխուսափելի՞ է. ՌԴ–ն ու մի շարք երկրներ զգուշացնում են Թրամփին

https://arm.sputniknews.ru/20260114/amni-hardzakumn-irani-vra-ankhusapeli-e-rdn-u-mi-sharq-erkrner-zgushacnum-en-trampin-97748922.html ԱՄՆ–ի հարձակումն Իրանի վրա անխուսափելի՞ է. ՌԴ–ն ու մի շարք երկրներ զգուշացնում են Թրամփին ԱՄՆ–ի հարձակումն Իրանի վրա անխուսափելի՞ է. ՌԴ–ն ու մի շարք երկրներ զգուշացնում են Թրամփին Sputnik Արմենիա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ Իրանի ցուցարարներին կոչ էր արել շարունակել իրենց ակցիաները և գրավել պետական հաստատությունները: Նա խոստացել էր աջակցել… 14.01.2026, Sputnik … Read more

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հունվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Նիստը վարեց Վանական խորհրդի ատենապետ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։Ժողովի օրակարգում ընդգրկված էին Եկեղեցու վարչական, կանոնական, կագապահական … Read more

Ուկրաինայում արգելափակվել է Polymarket հարթակի հասանելիությունը

Ուկրաինայում արգելափակվել է իրական իրադարձությունների վրա կրիպտոխաղադրույքներ իրականացնող Polymarket հարթակի կայքի հասանելիությունը։ Այն ներառվել է արգելափակված ռեսուրսների ռեեստրում՝ համաձայն Ուկրաինայի Էլեկտրոնային հաղորդակցությունների կարգավորման ազգային հանձնաժողովի (ՆԿԷԿ) տվյալների։ Արգելափակման պատճառը Polymarket-ի կողմից համապատասխան լիցենզիայի բացակայությունն է։ Ուկրաինայի կարգավորող մարմինը հարթակի գործունեությունը դասում է խաղային բիզնեսի (գեմբլինգի) ոլորտին, որի համար պահանջվում է հատուկ թույլտվություն։ Polymarket-ը գործում է … Read more

TRIPP-ը կարևոր է տարածաշրջանում առևտրի և կապերի դիվերսիֆիկացման համար․ Ադրբեջանի ԱԳՆ

TRIPP-ի իրականացման շրջանակային փաստաթղթի ընդունումը ոչ միայն վերահաստատում է ամերիկյան կողմի հավատարմությունը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածություններին, այլև կարևոր քայլ է այս ոլորտում գործնական աշխատանքներ սկսելու ուղղությամբ։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով Թրամփի «Միջազգային խաղաղության և բարգավաճման ճանապարհային քարտեզի» (TRIPP) իրականացման … Read more

Օրենսդրական նախաձեռնության նպատակն է կարգավորել պաշտամունքային կառույցների օտարման իրավահարաբերությունները

Օրենսդրական նախաձեռնության նպատակն է կարգավորել պետության եւ հասարակության համար մեծարժեք նշանակություն ունեցող որոշակի հուշարձանների, մասնավորապես, պաշտամունքային կառույցների օտարման իրավահարաբերությունները: Պատգամավորներ Թագուհի Ղազարյանի եւ Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ գիտության, … Read more

Հայաստանում աղքատությունը 40%-ից ավելի է, իշխանությունը ամեն ինչ անում է, որ միջին խավ չունենանք. Նաիրի Սարգսյան (տեսանյութ)

Աղքատությունը Հայաստանում ավելանում է: Միայն պաշտոնական տվյալներով, ըստ աղքատության վերին գծի՝ 40 տոկոսից ավելի է Հայաստանում աղքատությունը: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ»‎ քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը: «Միշտ շեշտում եմ, որ մարդիկ ֆիքսեն, աղքատության վերին գիծը՝ դա նշանակում է 63,000 դրամից ցածր եկամուտ ստացողներ: Սպառողական զամբյուղը 80.000 դրամի շրջանակներում է: Չունենք միջին խավ, … Read more

Եթե այդ երկու սիրիացիները այդքան կարևոր էին Ադրբեջանի համար, ուրեմն նրանք գիտեին բաներ, որոնք կարելի էր ուղղել հենց Ադրբեջանի դեմ. Տաթեւ Հայրապետյան

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Դեռևս դեկտեմբերի 17-ի իմ հարցազրույցում ես կանխատեսել էի, որ սիրիացի մարդասպան վարձկաններին հետ են վերադարձնելու ու դիմացը շատ փոքրաթիվ գերիներ են ազատ արձակելու։ Ես շատ ուրախ եմ մեր չորս հայրենակիցների ազատ արձակման ու հայրենիք վերադառնալու առթիվ, առավել ևս, որ նրանցից երկուսն ունեին լուրջ առողջական խնդիրներ։ … Read more

Տեղի է ունեցել փոխանակում, որը Փաշինյան Նիկոլը փորձում է ներկայացնել որպես միակողմանի հաղթանակ. ընտրություններ են մոտենում

Փաշինյան Նիկոլը շտապեց տեղեկացնել, որ այսօր հայ ռազմագերիներ Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանն Ադրբեջանի կողմից ազատ են արձակվել և տեղափոխվել Հայաստան: Դա լավ լուր է: Սակայն Փաշինյան Նիկոլը հանրությանը շատ «պատահականորեն» մոռացավ տեղեկացնել, որ հենց նույն օրը, մոտավորապես նույն ժամին, Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ … Read more

Գրիգորյան․ ՀՀ դեմ հիբրիդային սպառնալիքներն ինտենսիվանում են

14 հունվարի 2026 – 17:27 AMT PanARMENIAN.Net – Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանում հիբրիդային սպառնալիքները ոչ միայն շարունակվում են, այլև ինտենսիվանում: Նա այդ մասին ասել է «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» թեմայով անվտանգային ֆորումի ընթացքում։ «Հիբրիդային սպառնալիքները շարունակվում են և ինտենսիվանում են: Պիտի հաշտվենք այն տխուր մտքի հետ, … Read more