Հայաստանում աղքատությունը 40%-ից ավելի է, իշխանությունը ամեն ինչ անում է, որ միջին խավ չունենանք. Նաիրի Սարգսյան (տեսանյութ)

Աղքատությունը Հայաստանում ավելանում է: Միայն պաշտոնական տվյալներով, ըստ աղքատության վերին գծի՝ 40 տոկոսից ավելի է Հայաստանում աղքատությունը: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ»‎ քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Միշտ շեշտում եմ, որ մարդիկ ֆիքսեն, աղքատության վերին գիծը՝ դա նշանակում է 63,000 դրամից ցածր եկամուտ ստացողներ: Սպառողական զամբյուղը 80.000 դրամի շրջանակներում է: Չունենք միջին խավ, սոցիալական բևեռացումը խայտառակություն է, իշխանությունն էլ ամեն ինչ անում է, որպեսզի մենք չունենանք միջին խավ»,- նշել է նա:

Leave a Comment