Տեղի է ունեցել փոխանակում, որը Փաշինյան Նիկոլը փորձում է ներկայացնել որպես միակողմանի հաղթանակ. ընտրություններ են մոտենում

Փաշինյան Նիկոլը շտապեց տեղեկացնել, որ այսօր հայ ռազմագերիներ Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանն Ադրբեջանի կողմից ազատ են արձակվել և տեղափոխվել Հայաստան: Դա լավ լուր է:

Սակայն Փաշինյան Նիկոլը հանրությանը շատ «պատահականորեն» մոռացավ տեղեկացնել, որ հենց նույն օրը, մոտավորապես նույն ժամին, Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիային:

Ըստ էության, տեղի է ունեցել փոխանակում, որը Փաշինյան Նիկոլը փորձում է ներկայացնել որպես միակողմանի հաղթանակ:

Ինչու՞: Չէ՞ որ փոխանակումն էլ վատ բան չէ: Պատասխանը մեկն է` ընտրություններն են մոտենում:

Կարեն Հեքիմյան, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ

Leave a Comment