Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը միացել է ՀԱԵ Բարենորոգման հայտարարությանը • Tribune.am

Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը միանում է ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման հայտարարությանը։ «Ես` Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանս ողջունում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած`Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեկարգման հայտարարությունը,աջակցում և միանում եմ Բարենորոգման հայտարարությանը»,- ասված է «Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգում» Ֆեյսբուքի էջում:

Իրավիճակն այժմ խաղաղ է, բայց ռազմական գործողությունների վերսկսման վտանգը դեռ պահպանվում է. Բերիո Հայոց թեմի խոսնակը՝ Հալեպից

Հալեպի քրդաբնակ թաղամասերում հայտարարված հրադադարից հետո քաղաքում այժմ իրավիճակն ամբողջովին փոխվել է. եռօրյա մղձավանջային օրերից հետո որոշակի անդորր է…

Հայոց Հայրապետը բարձրորեն գնահատեց Մայր Աթոռի պաշտոնեության նախանձախնդիր ծառայությունն ու նվիրումն ի խնդիր Սուրբ Էջմիածնի առաքելության առավել արդյունավորման ու զորացման

Հունվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում ունեցավ Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ: Տերունական աղոթքից հետո Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկաների անունից շնորհավորեց Նորին Սրբությանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով և Հայոց Հայրապետին փոխանցեց … Read more

Խայտառակ գործ` իր հստակ դերակատարներով ու պատվիրատուներով – Live News

Թեև Վազգեն Սաղաթելյանը, Նարեկ Սամսոնյանն ու նրանց փաստաբաններն ամբողջությամբ ոչնչացրեցին գործով մեղադրանքը ու հիմնավոր դիտարկումներով ներկայացրեցին խափանման միջոցը փոխելու անհրաժեշտությունը, դատավորը 3 ամսով երկարացրեց Սաղաթելյանի ու Սամսոնյանի կալանավորման ժամկետը: Ակնհայտորեն իշխանությունը խնդիր է դրել` կալանքը որպես պատիժ օգտագործելն ու Նարեկին և Վազգենին հնարավորինս երկար պահել ճաղերի հետևում: Խայտառակ գործ` իր հստակ դերակատարներով ու պատվիրատուներով, որով … Read more

Կոլումբիայի նախագահը խոսել է Թրամփի սպառնալիքների մասին

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնավոր հեռախոսազրույցի ժամանակ իրեն տեղեկացրել է երկրի դեմ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին։ «Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ ինձ ասաց, որ մտածում է Կոլումբիայի հետ կապված «վատ բաների» մասին։ Ակնարկն այն էր, որ արդեն պատրաստվում էր ինչ-որ կոնկրետ բան, որ պլանավորվում էր ռազմական գործողություն», – ասել … Read more

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են քաղաքացիության ինստիտուտի վերանայման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել քննարկում՝ միգրացիոն ռազմավարության նախագծի քաղաքացիության կոնցեպտի բաղադրիչի շուրջ:   Ներկայացվել են քաղաքացիության հիմնախնդիրների շրջանակն ու նախանշվող վերափոխումները, զեկուցվել են իրականացված վերլուծությունների արդյունքներն ու միտումները: Անդրադարձ է կատարվել իրավական շրջանակի, գործընթացների և գործիքակազմի հետ կապված հարցերին: Մանրամասներ են ներկայացվել քաղաքացիության ինստիտուտի կայացմանն ու արժևորմանն ուղղված միջոցառումների ու քայլերի … Read more

Կարեն Շաքարյանին զրկել են Արցախի հերոսի կոչումից

9 հունվարի 2026 – 17:00 AMT PanARMENIAN.Net – Գեներալ-մայոր Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը, հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը: «Ղեկավարվելով «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Արցախի Հանրապետության նախագահին առընթեր պետական պարգևների և … Read more

Քյարամյանը հերքում է, թե իր վերաբերյալ բարեվարքության ստուգման գործընթաց է իրականացվում – Նորություններ 09.01.2026

ֆոտո․ arka.am ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը հերքում է տեղեկությունները, թե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իր վերաբերյալ բարեվարքության ստուգման գործընթաց է իրականացվում։ «ՉԿա նման բան, իրականությանը չի համապատասխանում տեղեկությունը»,– ասաց Արգիշտի Քյարամյանը NEWS.am–ին: Պատասխանելով հարցին այն մասին, թե ինչ գործունեությամբ է այս պահին զբաղվում, ՔԿ նախկին նախագահը նշեց, որ իրավաբանական և հաշվապահական ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություն է … Read more

Շարունակում ենք պարեկությունները՝ աջակցելով տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը. ԵՄ դիտորդական առաքելություն

Հայաստանի ողջ տարածքում ձմեռային բարդ պայմաններ են հաստատվել, որոնք ազդել են մեր թիմերի աշխատանքի վրա: Այս մասին ասված է ՀՀ-ում ԵՄ առաքելությունը նշել է X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ: «Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ Հայաստանում Եվրոպական միության առաքելության դիտորդները շարունակում են շուրջօրյա պարեկությունները՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,-ասված է առաքելության գրառման մեջ։