Շարունակում ենք պարեկությունները՝ աջակցելով տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը. ԵՄ դիտորդական առաքելություն
Հայաստանի ողջ տարածքում ձմեռային բարդ պայմաններ են հաստատվել, որոնք ազդել են մեր թիմերի աշխատանքի վրա: Այս մասին ասված է ՀՀ-ում ԵՄ առաքելությունը նշել է X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ: «Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ Հայաստանում Եվրոպական միության առաքելության դիտորդները շարունակում են շուրջօրյա պարեկությունները՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,-ասված է առաքելության գրառման մեջ։