Իմ ընկալմամբ՝ եթե պահանջ չլինի, ԵՄ դիտորդական առաքելությունը կշարունակի գործունեություն իրականացնել առնվազն մինչև իր ներկայիս մանդատի ավարտը. Մագդալենա Գրոնո. «Արմենպրես»

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն խաչաձև հարցազրույց է տվել հայկական «Արմենպրես» և ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալություններին: ԵՄ հատուկ ներկայացուցիչը շեշտել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների կարևորությունը և հայտնել է Եվրամիության պատրաստակամությունը՝ աջակցել Հարավային Կովկասում խաղաղությունը, կայունությունը և բարգավաճումն առաջ մղելու ջանքերին։ Ստորև ներկայացված է ամբողջական … Read more

Նիդեռլանդների ԱԳՆ պատվիրակությունն այցելել է Իջևան

Հայաստանում Եվրոպական Միության առաքելությունն Իջևանում հյուրընկալել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Քերոլայն Ռամաեկերսի գլխավորությամբ։ EUMA-ն X-ում գրառման մեջ նշել է. «Իջևանում հպարտությամբ ընդունեցինք Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Քերոլայն Ռամաեկերսի գլխավորությամբ, և նրանց ծանոթացրեցինք  Տավուշի մարզում մեր գործողությունների տարածքին։ Պատվիրակությունը … Read more

«Հայաստանում ԵՄ առաքելությունը լայնորեն օգտագործվել է որպես Ադրբեջանի դեմ քարոզչության գործիք». Ադրբեջանի ԱԳՆ

Ինչպես հայտնի է, մեր կողմը բազմիցս լուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության գործունեության կապակցությամբ, որը հակասում է ձեռք բերված նախնական համաձայնություններին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն: «Ի հեճուկս այդ առաքելության հայտարարած նպատակների՝ նպաստել տարածաշրջանային կայունությանը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդմանը, առաքելությունը լայնորեն օգտագործվել … Read more

ՀՀ-ում ԵՄ առաքելության նպատակն է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման ջանքերին աջակցելը

Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին է ներկայացրել առաքելության գործունեությունը և տեղում վերջին զարգացումները։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԵՄ առաքելությունն ֆեյսբուքյան էջից։ Գրառման մեջ նաև նշվում է, որ Հայաստանում ԵՄ առաքելության նպատակն է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման ջանքերին աջակցելը։