Որպես անհետ կորած որոնվում է Գայանե Ջումանովան

ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է․ «Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1986թ. ծնված Գայանե Ջումանովան։ Նա հունվարի 3-ին Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի իր բնակարանից դուրս է եկել և չի վերադարձել։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02»։ Աղբյուրը`   ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Ափնա գյուղում գործող գազալցակայանում հրդեհ է բռնկվել լիցքավորվող ավտոմեքենայում․ shamshyan.com

Այսօր՝ հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Ափնա գյուղի տարածքում գործող գազալցակայանում, դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել գազ լիցքավորող «Վոլգա» մակնիշի ավտոմեքենայում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար … Read more

«Հիշեք, երբ Թրամփը թափով ընտրություններն էր կրում, դուք Բայդենի հետույքն էիք պահում»․ Տիգրան Քոչարյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրինակ, Ամերիկան կարա մտնի երկու ժամում երկրի նախագահ գողանա:     Ռուսները կարող են մտնեն, երկու օրվա մեջ մի ամբողջ թերակղզի իրենցով անեն:     Կամ ՆԱՏՈ-ի քթի տակ մտնեն ու Կոսովոյի օդանավակայանը վերցնեն:     ԱՄՆ-ն ու ռուսները կարող են մտնել Աֆղանստան ու անփառունակ դուրս գան:     Ռուսները կարող են մտնել Ուկրաինա, հասնեն Կիևի մատույցներ ու … Read more

🎥 ԱՊԼ. Լիվերպուլը ձեռքից բաց թողեց հաղթանակը, Իգոր Տիագոյի հեթ-տրիկը և Նյուքասլի հաջողությունը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում կայացել են մի շարք հետաքրքիր հանդիպումներ։ Կենտրոնական խաղում «Լիվերպուլը» միավորներ կորցրեց Լոնդոնում, իսկ մյուս խաղերում գրանցվեցին ինչպես վստահ հաղթանակներ, այնպես էլ արդյունավետ ոչ-ոքիներ։ «Ֆուլհեմ» – «Լիվերպուլ»՝ 2:2 [տեսանյութ] Լոնդոնի «Քրեյվեն Քոթեջ» մարզադաշտում ծավալվեց տուրի ամենադրամատիկ պայքարը։ Հաշիվը 17-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Հարի Ուիլսոնը։ Մերսիսայդցիները կարողացան պատասխանել միայն երկրորդ խաղակեսում․ … Read more

Հայաստանից չվերթներ են իրականացնում ավելի քան 40 ավիաընկերություններ դեպի աշխարհի 70 քաղաքներ

Լիանա Խաչատուրյանը և ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը զրուցել են նոր բացված ուղիղ չվերթների, մեր երկիր զբոսաշրջիկների այցելությունների, Ամանորին ընդառաջ հյուրանոցների արժեքների մասին:  

ԱՄՆ ուժայինները սպանել են Մադուրոյի անվտանգության աշխատակիցների մեծ մասին. Վենեսուելայի ՊՆ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ առևանգման և գերեվարման ժամանակ ԱՄՆ զորքերը սպանել են նրանց անվտանգության թիմի զգալի մասին, հայտարարել է պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը։ «Հանցագործությունը կատարվել է երեկ՝ շաբաթ օրը, հունվարի 3-ին, այն բանից հետո, երբ նրա անվտանգության թիմի զգալի մասը՝ զինվորականներ և անմեղ քաղաքացիներ, սպանվել են սառնասրտորեն», — ասել է նա … Read more

«Գոլդ» համարանիշներով «Hummer»-ի վարորդը ավտոմեքենայից դուրս է բերել ատրճանակն ու ինքնաձիգը ու անկանոն կրակոցներ արձակել

Դեկտեմբերի 30-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ Երևանի բնակիչ  43-ամյա Գոռ Հ.-ն Hummer մակնիշի ավտոմեքենայով Երևանի շենքերից մեկի բակում կայանում է «Hummer»-ը, ապա ավտոմեքենայի հետևի նստատեղից վերցնում է ատրճանակ և ինքնաձիգ … Read more

🎥 Գոնսալո Գարսիայի բենեֆիսը Մադրիդում. Բետիսը ջախջախված է — Armsport.am

Իսպանիայի Պրիմերայի 18-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ՝ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, ընդունեց «Բետիսին»։ Հանդիպումն ավարտվեց «արքայական ակումբի» խոշոր հաղթանակով՝ 5:1։ Խաղի հերոս դարձավ Գոնսալո Գարսիան, ով ձևակերպեց հեթ-տրիկ։ Մադրիդցիների կազմում մեկական անգամ էլ աչքի ընկան Ռաուլ Ասենսիոն և Ֆրանսիսկո Գարսիան։ Հյուրերի կազմում հեղինակության գնդակը խփեց Կուչո Էռնանդեսը։ Այս հաղթանակից հետո «Ռեալը» 45 միավորով (19 … Read more

Երևանի եկամուտները 2018թ. համեմատ աճել են 4 անգամ. գումարներն ուղղվել են կարևոր խնդիրների լուծմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի սեփական եկամուտներն աննախադեպ աճել են՝ 2018թ․ ի վեր ավելի քան 4 անգամ։ 2025 թվականին եկամուտների աճը գերազանցել է 92 միլիարդ դրամը։  Տարեվերջյան ասուլիսում քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձավ այս թեմային՝ մանրամասնելով, որ մեծ ծավալի նոր չափաբաժին կա՝ շինարարության ոլորտից գանձվող տուրքերը․ նախորդ տարի դրանք եղել են 24 մլրդ դրամի չափով, այս տարի՝ 18 մլրդ դրամից … Read more

Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է իր մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը փակելու համար

Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է իր մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը փակելու համար Աջակցիր «Ա1+»-ին Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է Իտալիայում անցկացվող Tour de Ski մրցաշարի մեկնարկի ժամանակ իր մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը փակելու համար։ Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիան Ադրբեջանի պետական զբոսաշրջության գործակալության հետ ստորագրել է 5-ամյա պայմանագիր, և մի շարք մրցումների … Read more