Այսօր՝ հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Ափնա գյուղի տարածքում գործող գազալցակայանում, դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել գազ լիցքավորող «Վոլգա» մակնիշի ավտոմեքենայում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակը տեսանելի էր մի քանի 100 մետրից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում