ԱԺ-ում կրկին պարգևատրումներ են եղել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոր կարգադրություն է ստորագրել։ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով՝ կարգադրում եմ. Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածի: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի … Read more

Նարեկի դեպքը մեզ համար նաև շատ լավ միջոց է այս բոլոր խնդիրները վեր բարձրացնելու համար. Լիդյա Մանթաշյան

Սրբազան Շարժման անդամ Լիդյա Մանթաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Երկու հարցի կանդրադառնամ. 1. Նարեկն իր առողջության հաշվին, թույլ տվեք ասել` նույնիսկ իր կյանքի հաշվին, մեզ բոլորիս սթափության կոչ է անում: Նա հացադուլը չի դադարեցրել… Այս բռնաճնշումներով դեռ միայն հանրային ակտիվություն ունեցողներին են թիրախավորել, դեռ քչերն են հալածվում (հավատացեք, 50 քաղբանտարկյալը նիկոլի համար չնչին թիվ է): Մեր … Read more

Aurora News | Հեղուկ գազի բարձր գինը անընդունելի է․ Գևորգ Պապոյան

Հեղուկ գազի բարձր գինը անընդունելի է, իմ գնահատմամբ՝ իր մեջ ունի և օբյեկտիվ, և սուբյեկտիվ մաս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Ակտիվ աշխատում ենք, որպեսզի նոր խմբաքանակները արագ գան և գինը նվազի։ Իսկ գինը նվազելու է, այդ թվում նաև երկաթուղային փոխադրումների մեկնարկի միջոցով»,- նշել է նա։ Գևորգ Պապոյանը նաև … Read more

«Գլոբալ կայուն մրցունակության 2025»-ի ինդեքսում Հայաստանը 192 երկրների ցանկում 71-րդն է

Հայաստանը դիրքերը բարելավել է Գլոբալ կայուն մրցունակության 2025-ի ինդեքսում: Մեր երկիրը 48.13 միավորով՝ 71-րդ տեղում է, որը բարձր է համաշխարհային միջինից: Վերլուծական կենտրոնի այս ինդեքսը Հայաստանին տալիս է կայուն երկրի կարգավիճակ, որը փորձագետների կարծիքով ազդակ է համաշխարհային ներդրողների համար: Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան Դիտումների քանակ2

Կարևորվել է երկկողմ հարաբերությունների զարգացումը, ընդգծվել է Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների հնարավորությունը. ՆԳ նախարարն ընդունել է Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 22-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով նաև Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների հնարավորությունը որպես մարդկային կապերի ամրապնդման միջոց։ Նախարար Սարգսյանը կարևորել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների շարունակական զարգացումը, որի շրջանակում ռազմավարական համագործակցության … Read more

Թրամփը հայտարարել է ՆԱՏՕ-ի ղեկավարի հետ Գրենլանդիայի հարցով համաձայնության հասնելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնության են եկել Գրենլանդիայի և Արկտիկական տարածաշրջանի ապագայի վերաբերյալ շրջանակային համաձայնագրի շուրջ, գրում է The Telegraph-ը՝ հղում անելով Թրամփի հայտարարություններին: Թրամփը պայմանավորվածությունները բնութագրել է որպես երկարաժամկետ և հայտարարել, որ դրանք ուղղված են ԱՄՆ-ի ազգային և միջազգային անվտանգության ամրապնդմանը։ Պարբերականի աղբյուրների համաձայն՝ համաձայնագրի … Read more

«Մարդիկ լինում են անհասկացող, անհեթեթ ու եսասեր, միևնույնն է՝ ներեք նրանց»․ Անահիտ Կիրակոսյան

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն Ինստագրամի իր էջում կիսվել է Մայր Թերեզայի 10 թեզիսներով․ «Մարդիկ լինում են անհասկացող, անհեթեթ ու եսասեր, միևնույնն է՝ ներեք նրանց: Եթե Դուք բարություն եք արել, սակայն մարդիկ մեղադրել են ձեզ, թե ծածուկ հետամուտ եք եղել անձնական շահին, միևնույնն է՝ բարություն գործեք: Եթե Դուք հաջողության եք հասել, ապա կարող են հայտնվել բազմաթիվ թվացյալ … Read more

Հայաստանում բենզինն ու դիզվառելիքը շարունակում են էժանանալ․ Պապոյան

Հայաստանում բենզինն ու դիզվառելիքը շարունակում են էժանանալ, Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Բենզինի գին․ դեկտեմբերի սկիզբ՝ 510 դր/լ, հիմա՝ 430 դր/լ։ Տարբերությունը՝ 80 դր/լ կամ -15,7%։  Դիզվառելիքի գին․ դեկտեմբերի սկիզբ՝ 480 դր/լ, հիմա՝ 410 դր/լ։ Տարբերությունը՝ 70 դր/լ կամ -14,6%։  Բենզալցակայանների խոշոր ցանցերից մեկը, որը ևս ձեռք է բերել ադրբեջանական նավթամթերք, … Read more

Ի՞նչ կարգավիճակով է անդամակցում Հայաստանը «Խաղաղության խորհրդին»

Այս օրերին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում Դավոսն է: Այսօր շվեյցարական այս քաղաքում ԱՄՆ նախագահի հրավերով հավաքվել էին մի շարք երկրների առաջնորդներ՝ հիմնելու Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհուրդը»: Այդ առաջնորդների շարքում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ կարգավիճակով է անդամակցում Հայաստանը «Խաղաղության խորհրդին»: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կարևոր է, որ Հայաստանն անդամակցում … Read more

Հայաստան թռչելու ցանկություն չունեմ, սակայն բուն գաղափարն ինձ հետաքրքրել է. Դասթին Պորյե

UFC-ի նախկին մարտիկ, ամերիկացի Դասթին Պորյեն հաստատել է տեղեկությունն այն մասին, որ առաջարկ է ստացել գրեփլինգի կանոններով մենամարտ անցկացնելու UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի հետ։ Ավելի վաղ Hype FC լիգայի ղեկավար Արմանդ Մարտիրոսյանը հայտնել էր, որ կողմերը կարող են մրցահարթակ դուրս գալ այս տարվա փետրվարին։ Արիել Հելվանիի հետ հարցազրույցում Պորյեն մանրամասնել է … Read more