ԱՄՆ-ն նավատորմ է ուղարկում Իրան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «նավատորմ» է ուղարկում Իրան, սակայն հույս ունի, որ ստիպված չի լինի գործի դնել այն․ գրում է Reuters գործակալությունը։ ԱՄՆ պաշտոնյաները, խոսելով անանունության պայմանով, հայտնում են, որ առաջիկա օրերին Մերձավոր Արևելք կժամանեն USS Abraham Lincoln ավիակիրը և մի քանի կառավարվող հրթիռային ականակիրներ։ Պաշտոնյաներից մեկն ասել է, որ … Read more

Ինդոնեզիայում ինքնաթիռի վթարից հետո հայտնաբերվել են 10 զոհերի մարմինները

Ինդոնեզացի փրկարարները հայտնաբերել են Հարավային Սուլավեսի նահանգում Բուլուսարաունգ լեռան գագաթին կործանված Indonesia Air Transport-ի ATR 42-500 ինքնաթիռում գտնվող բոլոր 10 մարդկանց մարմինները։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Ինդոնեզիայի ազգային որոնողական-փրկարարական գործակալությանը։ Գործակալության տվյալներով՝ զոհերի մարմինների դուրսբերումը շարունակվում է, աշխատանքները բարդանում են անհասանելի լեռնային տեղանքի պատճառով։ Ինքնաթիռը չարթերային չվերթ էր իրականացնում Ծովային գործերի և … Read more

Ձյուն կգա․ ի՞նչ եղանակ սպասել հունվարի 24-28-ը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  ՈւշադրությունՀունվարի 24-ին Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 24-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին պասվում է մերկասառույց։ Երևան քաղաքում՝Հունվարի 23-ի ցերեկը սպասվում է ձյուն: Հունվարի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:   Հանրապետության … Read more

Ուկրաինան և Ռուսաստանը զիջումների են գնում հանուն հակամարտության կարգավորման. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ և՛ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը զիջումների են գնում՝ հանուն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման։ «Արմենպրես»-ի…

Լիպարիտ Ավետիսյանը ելույթ կունենա «Kravis Center for the Performing Arts» բեմում

23 Հունվարի 2026, 10:45 Օպերային երգիչ Լիպարիտ Ավետիսյանը սկսում է համագործակցություն Palm Beach Opera-ի հետ։ Հունվարի 23-ին և 25-ին առաջին անգամ նա ելույթ կունենա Ֆլորիդայի«Kravis Center for the Performing Arts» բեմում։ Նշենք, որ ՀՀ վաստակավոր արտիստ Լիպարիտ Ավետիսյանը հանդես է գալիս աշխարհի առաջատար օպերային բեմերում և պարբերաբար մասնակցում է հեղինակավոր միջազգային փառատոնների։

Եկեղեցին դատի է տվել կարգալույծ քահանային. պահանջում է վերադարձնել Հովհաննավանքի և նրան տրված բնակարանի բանալիները

23 Հունվար, 2026 10:44 Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին երկու հայց է ներկայացրել կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի (Տեր Արամ) դեմ՝ դատարանից պահանջելով պարտավորեցնել նրան վերադարձնել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի եկեղեցու բանալիները, ինչպես նաև նրան հատկացված բնակարանը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Եկեղեցին դատարանից պահանջում է … Read more

Պաշտոնյաները պարգևավճար կստանան նաև 2025 թվականի երկրորդ կիսամյակի համար՝ չնայած հանրային դժգոհությանը․ ԶԼՄ

Իշխանությունները ծրագրում են 2025-ի երկրորդ կիսամյակի համար ևս պարգևատրումներ բաշխել պաշտոնյաներին՝ չնայած առաջին կիսամյակում տրված միլիոնավոր դրամների շուրջ առկա հանրային դժգոհությանը, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր տեղեկություններին։  Ըստ թերթի՝ նախկինում տրամադրված խոշոր պարգևավճարները վերաբերում էին միայն տարվա առաջին վեց ամիսներին, և այժմ քննարկվում է ինքնապարգևատրման երկրորդ փուլի իրականացումը։ Դեռևս հունիսին իշխող թիմը մտադիր … Read more

«Խաղաղության խորհուրդը հետ է կանչում Կանադային ուղղված հրավերը». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետ է կանչել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին ուղղված «Խաղաղության խորհրդին» միանալու հրավերը։ Reuters-ի հաղորդմամբ որոշումը կայացվել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում Քարնիի ելույթից հետո, որտեղ վարչապետը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից այլ երկրների նկատմամբ տնտեսական լծակների կիրառումը։ Ավելի վաղ Քարնիի գրասենյակից հաստատել էին, որ ստացել են «Խաղաղության խորհրդին» միանալու հրավեր և հավելել … Read more

Ներդրումային ընկերությունների ակտիվները 2025թ․-ի նոյեմբերին կազմել են 345.1 մլրդ ՀՀ դրամ

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2025թ․-ի նոյեմբերի դրությամբ ներդրումային ընկերությունների հաշվեկշռային ընդհանուր ակտիվները կազմել են 345,138 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 42.2%-ով։ Ընդհանուր պարտավորությունները կազմել են 238,223 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 36.9%-ով։ Հաշվեկշռային ընդհանուր կապիտալը կազմել են 106,916 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 55.6%-ով։ Կուտակված շահույթը կազմել … Read more

Չգիտենք՝ ինչ վիճակում կտեսնենք այսօր․ պաշտպանի մտահոգիչ հայտարարությունը Նարեկ Սամսոնյանի մասին

Երեկ ուշ երեկոյան տեսակցեցի այսօր արդեն 15 օր հացադուլի մեջ գտնվող, 71 օր ապօրինի կալանքի տակ գտնվող քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին, գրել է Սամսոնյանի պաշտպան Աստղիկ Մաթևոսյանը։ «Նարեկը հյուծված է, զգալիորեն նիհարած, հանդիպման ընթացքում պարբերաբար ինքնազգացողությունը վատանում էր։ ԲԿ տեղափոխությունն ու հետ վերադարձը բացասական ազդեցություն էր ունեցել Նարեկի վիճակի վրա: ԲԿ-ից հետ վերադարձի ճանապարհին էլ ինքնազգացողությունը … Read more