
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետ է կանչել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին ուղղված «Խաղաղության խորհրդին» միանալու հրավերը։
Reuters-ի հաղորդմամբ որոշումը կայացվել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում Քարնիի ելույթից հետո, որտեղ վարչապետը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից այլ երկրների նկատմամբ տնտեսական լծակների կիրառումը։
Ավելի վաղ Քարնիի գրասենյակից հաստատել էին, որ ստացել են «Խաղաղության խորհրդին» միանալու հրավեր և հավելել են, որ երկիրը «ծրագրում է ընդունել հրավերը»։
Հիշեցնենք, որ երեկ Դավոսում տորագրվել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը։ Փաստաթուղթը ստորագրել են 19 երկրների ղեկավարներ և ներկայացուցիչներ։