Ինդոնեզացի փրկարարները հայտնաբերել են Հարավային Սուլավեսի նահանգում Բուլուսարաունգ լեռան գագաթին կործանված Indonesia Air Transport-ի ATR 42-500 ինքնաթիռում գտնվող բոլոր 10 մարդկանց մարմինները։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Ինդոնեզիայի ազգային որոնողական-փրկարարական գործակալությանը։
Գործակալության տվյալներով՝ զոհերի մարմինների դուրսբերումը շարունակվում է, աշխատանքները բարդանում են անհասանելի լեռնային տեղանքի պատճառով։ Ինքնաթիռը չարթերային չվերթ էր իրականացնում Ծովային գործերի և ձկնորսության նախարարության համար, որը իրականացնում էր ձկնորսական տարածքների օդային մոնիթորինգ։ Ինքնաթիռում եղել են անձնակազմի յոթ անդամ և նախարարության երեք աշխատակից։
Վթարը տեղի է ունեցել հունվարի 17-ին։ Ինքնաթիռը Յոգյակարտայից ուղևորվում էր Հարավային Սուլավեսիի մայրաքաղաք Մակասար։