Դրոնային հարվածներ Ուկրաինայում․ կան զոհեր, վիրավորների թվում երեխաներ են

Ուկրաինայի Սումի քաղաքում առևտրի կենտրոնի ուղղությամբ հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս 20-ը՝ տուժել։ Այս մասին հայտնել է Սումիի մարզային ռազմական…

Իշխանությունը խիստ վերահսկողություն է սահմանել ՏԻՄ ընտրությունների սպասվող մարզերում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ իշխանությունը խիստ վերահսկողություն է սահմանել այն մարզերում, որտեղ համայնքապետերի ընտրություններ են սպասվում։ Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը իրավապահ և վերահսկող մարմիններին հանձնարարել է առավել ակտիվ աշխատել մարզերում՝ ուշադրության կենտրոնում պահելով ինչպես տեղական իշխանությունների ու սեփական թիմի ներսում ընթացող գործընթացները, այնպես էլ … Read more

Մարալիկի մանկապարտեզը դանդաղ է կառուցվում․ Անի համայնքի ղեկավարն այցելել է շինհրապարակներ

Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը հետևել է համայնքում իրականացվող շինաշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնում է համայնքապետարանը։ «Սարիբեկյանն ու ոլորտի պատասխանատուները եղել են Մարալիկի մանկապարտեզում, որտեղ աշխատանքներն ընթացքի մեջ են, բայց դրանց տեմպը դանդաղ է։ Համայնքի ղեկավարը հայտնել է իր դժգոհությունն այս առնչությամբ և հորդորել շինարարին՝ ավելացնել աշխատակիցների թիվը, այլապես նման ընթացքով մանկապարտեզի շինաշխատանքները նախանշված ժամկետում … Read more

Թրամփը սպառնացել է նոր հարվածներ հասցնել Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ կարող է նոր հարված հասցվել՝ նշելով Պիքաքս լեռը որպես հնարավոր թիրախ։ «Հնարավոր է՝ ստիպված լինենք այնտեղ ևս հարված հասցնել նրանց»,— ասել է ԱՄՆ նախագահը։ Նրա խոսքով՝ Իրանը կարող է շուտով հանձնվել կամ դուրս գալ հակամարտությունից։ Թրամփը նաև պնդել է, որ ներկայում ԱՄՆ-ն ավելի հզոր է, քան … Read more

Հունաստանը պատրաստ է ցանկացած սցենարի Թուրքիայի հետ

Հունաստանի արտգործնախարար Յորղոս Գերապետրիտիսը հարցազրույց է տվել հունական «SKAI» հեռուստառադիոընկերությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Գերապետրիտիսն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին ու տարածաշրջանային զարգացումներին։ Նա նշել է, որ այս պահի դրությամբ վտանգ չկա, բայց լարվածության հնարավոր սրման դեպքում իրենք բոլոր սցենարներին պատրաստ են։ «Ճգնաժամերի կանխարգելման համար պայմաններ ենք ստեղծում։ Ձգտում ենք խաղաղություն հաստատել»,- նշել է Հունաստանի … Read more

Արևմուտքը փորձում է աշխարհը հասցնել միջուկային ապոկալիպսիսի եզրին. Մեդվեդև

Կոլեկտիվ Արևմուտքը նպատակաուղղված կերպով փորձում է աշխարհը կանգնեցնել միջուկային ապոկալիպսիսի եզրին, «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում նշել է Դմիտրի Մեդվեդևը: ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը գիտակցում է իր պատասխանատվությունը մարդկության ճակատագրի համար և ձգտում է կանխել գլոբալ աղետը, սակայն համբերությունն անսահման չէ: Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ ռուսաստանցիների ավանդների իբրև թե առգրավման մասին … Read more

Apple- ը վերջապես ներկայացրեց այդքան խոստացված իր ծալվող iPhone

Apple-ի արտադրանքի ավանդական շնորհանդեսը ընկերության գլխավոր տնօրեն Ջոն Թերնուսն անցկացրեց իր պաշտոնավարման երկրորդ շաբածում եւ  հայտարարեց iPhone-ի գոյության գրեթե 20-ամյա պատմության ընթացքում դրա արտաքին տեսքի ամենաարմատական փոփոխության մասին։ Գրքի նմանվող Duo անունով սարքը նաեւ պատմության մեջ ամենամեծ iPhone-ն է։ Իսկ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ում այս հեռախոսի գինը կկազմի 1999-ից մինչեւ 3199 դոլար, այն նաեւ ամենաթանկն … Read more

Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության համակարգում շարունակում է թեժ քննարկվել առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի պաշտոնավարման և գործունեության հարցը։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Նանուշյանը վերանշանակումից հետո հիմնականում համակարգում է նախարարության միջազգային ուղղությունը, և արդեն համակարգի ներսում դժգոհություն կա, որ նրա գործունեությունը վերջին շրջանում առավելապես ընդգծվում է արտերկրյա գործուղումներով։ Ավելին՝ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երբ Նանուշյանն անձամբ … Read more

Եղանակը Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 10-ին – armeniatoday.am

Հայաստանի ողջ տարածքում սեպտեմբերի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 9-ի ցերեկը և 10-14-ն օդի ջերմաստիճանը հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի +26…+28 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +20…+25 … Read more

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նիկոլ Փաշինյանի դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել Էմանուել Մակրոնի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին առաջին Միջազգային տիեզերական գագաթնաժողովին մասնակցության հրավերն ընդունելու համար: Ֆրանսիայի նախագահը կարևորել է երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը բոլոր ուղղություններով՝ համահունչ ռազմավարական համագործակցության երկկողմ հռչակագրին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ հյուրընկալության համար՝ կարևորելով տիեզերական … Read more