Եղանակը Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 10-ին – armeniatoday.am

Հայաստանի ողջ տարածքում սեպտեմբերի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 9-ի ցերեկը և 10-14-ն օդի ջերմաստիճանը հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի +26…+28 աստիճան։

Շիրակի մարզում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +20…+25 աստիճանի սահմաններում։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +20…+23, նախալեռնային շրջաններում՝ +23…+25 աստիճան։

Գեղարքունիքի մարզում ցերեկային ժամերին կգրանցվի +18…+23 աստիճան։ Լոռու մարզում ցերեկը սպասվում է +20…+24 աստիճան։ Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի  +21…+24, հովտային շրջաններում՝ +25…+28 աստիճան։

Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +20…+23, նախալեռնային շրջաններում՝ +23…+27 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կլինի +24…+28, հովտային շրջաններում՝ +26…+29 աստիճան։

Արմավիրի մարզում ցերեկը սպասվում է +26…+29 աստիճան։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կլինի  +20…+23, նախալեռնային շրջաններում՝ +26…+29 աստիճան։

Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +15…+19, նախալեռնային շրջաններում՝ +20…+24, հովտային շրջաններում՝ +26…+29 աստիճան։

Արցախում սպասվում է ամպամած եղանակ՝ առանց տեղումների։ Ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև +21 աստիճան, հայտնում է Yandex.com-ը:

Leave a Comment