ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ կարող է նոր հարված հասցվել՝ նշելով Պիքաքս լեռը որպես հնարավոր թիրախ։
«Հնարավոր է՝ ստիպված լինենք այնտեղ ևս հարված հասցնել նրանց»,— ասել է ԱՄՆ նախագահը։
Նրա խոսքով՝ Իրանը կարող է շուտով հանձնվել կամ դուրս գալ հակամարտությունից։ Թրամփը նաև պնդել է, որ ներկայում ԱՄՆ-ն ավելի հզոր է, քան ՕՊԵԿ-ը, և կանխատեսել է, որ պատերազմը կավարտվի ընտրություններից կարճ ժամանակ անց։
Անդրադառնալով Վենեսուելային, Թրամփը հայտարարել է, որ երկրի նավթային պաշարներից 65 միլիարդ բարելը «մերն է»։
Միաժամանակ ԱՄՆ նախագահը խոստացել է, որ եթե Հանրապետականները հաղթեն Ներկայացուցիչների պալատի և Սենատի ընտրություններում, յուրաքանչյուր չափահաս ամերիկացի կստանա $5,000-ի չափով շահաբաժին։
«Դա կկոչվի «Թրամփի շահաբաժին»»,- հայտարարել է նա։
