Apple- ը վերջապես ներկայացրեց այդքան խոստացված իր ծալվող iPhone

Apple-ի արտադրանքի ավանդական շնորհանդեսը ընկերության գլխավոր տնօրեն Ջոն Թերնուսն անցկացրեց իր պաշտոնավարման երկրորդ շաբածում եւ  հայտարարեց iPhone-ի գոյության գրեթե 20-ամյա պատմության ընթացքում դրա արտաքին տեսքի ամենաարմատական փոփոխության մասին։

Գրքի նմանվող Duo անունով սարքը նաեւ պատմության մեջ ամենամեծ iPhone-ն է։ Իսկ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ում այս հեռախոսի գինը կկազմի 1999-ից մինչեւ 3199 դոլար, այն նաեւ ամենաթանկն է, հայտնում է BBC-ին։

Թերնուսն ասել է, որ Duo-ի դիզայնի համար «ներշնչվել են iPad-ով», սակայն այն, ինչ վերաբերում է որպես ծալվող հեռախոսի առանձնահատկություններին, նա անվանել է «ճկուն եւ լիովին ինտուիտիվ»։

Apple-ի մասնագետները ծալվող iPhone-ի վրա աշխատել են նախորդ մի քանի տարիների ընթացքում։

Բացված վիճակում Duo-ն նման է փոքր iPad-ի։ Ծալելում դեպքում ստանում է այն լայն iPhone-ի տեսք ունի։

Շնորհանդեսի ժամանակ Թերնուսն ասել է, որ Apple-ը փորձել է խուսափել կրկնել շուկայում արդեն առկա մյուս ծալվող հեռախոսների դիզայնը։ Նրա խոսքով՝ մրցակիցների արտադրանքը «նման է իրար վրա ծալված երկու հեռախոսի, ինչի արդյունքում ավելի լայն էկրանը զգացվում է որպես շատ ավելի փոքր»։

Թերնուսն անմիջական առնչություն է ունեցել նոր սարքի մշակմանը, քանի որ երկար տարիներ ղեկավարել է Apple-ի գործիքային ապահովման մշակման ստորաբաժանումը։

Ըստ CCS Insight ընկերության ներկայացուցիչ Բեն Վուդի՝ Թերնուսին, հավանաբար, գլխավոր տնօրենի պաշտոնում հատուկ նշանակել են «այն պահին, երբ նախատեսված էր երկար տարիների ընթացքում iPhone-ի ամենանշանակալի նոր արտադրանքներից մեկի թողարկումը»։ «Apple-ում ոչինչ պատահական տեղի չի ունենում,- հավելել է Վուդը։

Creative Strategies ընկերության փորձագետ Կարոլինա Միլանեզին, որը ներկա է եղել շնորհանդեսին, կարծում է, որ Թերնուսը տեղի ունեցող իրադարձությունների հենց կենտրոնում էր, եւ «դա գրեթե այնպիսի տպավորություն էր ստեղծում, որ նա նույնպես արտադրանքներից մեկն էր»։

iPhone-ի դիզայնի փոփոխությունը, ըստ էության, պատասխանն է այն քննադատների, որոնք նշում էին, որ 2007 թվականին Apple-ի առաջին հեռախոսի հայտնվելուց հետո ընկերությունը չի ստեղծել իսկապես հեղափոխական եւ հանրաճանաչ որեւէ նոր արտադրանք։

Leave a Comment