Արևմուտքը փորձում է աշխարհը հասցնել միջուկային ապոկալիպսիսի եզրին. Մեդվեդև

Կոլեկտիվ Արևմուտքը նպատակաուղղված կերպով փորձում է աշխարհը կանգնեցնել միջուկային ապոկալիպսիսի եզրին, «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում նշել է Դմիտրի Մեդվեդևը:

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը գիտակցում է իր պատասխանատվությունը մարդկության ճակատագրի համար և ձգտում է կանխել գլոբալ աղետը, սակայն համբերությունն անսահման չէ:

Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ ռուսաստանցիների ավանդների իբրև թե առգրավման մասին օտարերկրյա լրատվամիջոցների նետված լուրերը «պատվիրված» են։

«Ռուսական բանկային համակարգն բացարձակապես կայուն է, և քաղաքացիների գումարներին որևէ վտանգ չի սպառնում»,- հայտարարել է Մեդվեդևը:

Leave a Comment