Պուտինը և Ուիթքոֆը կհանդիպեն երեքշաբթի օրը

1 Դեկտեմբերի, 2025 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը նախատեսված է երեքշաբթի օրվա կեսօրին, հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ The Wall Street journal-ը հաղորդել էր, որ Ֆլորիդայում կայացած բանակցությունների ժամանակ Միացյալ Նահանգները և Կիևը քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքների փոխանակման հնարավորությունը։

ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի խմբի լուծարման և դրան առնչվող կառույցների փակման գործընթացը

ԵԱՀԿ քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել 2025 թվականի նոյեմբերի 30-ին՝ ժամը 23:59-ին, Մինսկի խմբի գործունեության ավարտի և դրան առնչվող կառույցների…

ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի խումբը լուծարելու գործընթացը

ԵԱՀԿ-ն փակեց Մինսկյան գործընթացը և դրա հետ կապված կառույցները, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։ «2025 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը 23:59-ին, ԵԱՀԿ-ն ավարտեց Մինսկյան գործընթացի և դրա հետ կապված կառույցները փակելու աշխատանքը՝ համաձայն Նախարարների խորհրդի որոշման, որն ընդունվել էր 2025 թվականի սեպտեմբերի 1-ին Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի նախագահությանը ուղղված համատեղ դիմումից հետո»,- ասվում է … Read more

Հաջիև․ «Զանգեզուրի միջանցքով» տարեկան 15 մլն տ բեռ է փոխադրվելու՝ ցանկալի է ԵՄ–ն էլ մասնակցի

1 դեկտեմբերի 2025 – 14:01 AMT PanARMENIAN.Net – Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքական հարցերի վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում EU Today-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքով տարեկան 15 միլիոն տոննա բեռ է տեղափոխվելու»։ Նա հավելել է, որ Բաքուն ուրախ կլինի տեսնել Եվրոպական միությանն այս նոր տրանսպորտային հանգույցում», գրում է APA-ն։ Ըստ … Read more

Հաջիևը հայտարարել է, թե Բաքուն ցանկանում է ԵՄ-ին տեսնել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մաս

Քաղաքականություն 01.12.2025 | 14:01 Ադրբեջանը ցանկանում է, որ Եվրամիությունը դառնա նոր տրանսպորտային հանգույցի մաս, այդ թվում՝ ԵՄ-ի «Գլոբալ դարպաս» նախաձեռնության շրջանակում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Բրյուսելում EU Today-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ «Զանգեզուրի միջանցքը փոխակերպող ազդեցություն կունենա եվրասիական տրանսպորտային լանդշաֆտի վրա։ Ադրբեջանը կարևոր … Read more

Հրդեհի տարածումը տան մյուս սենյակներ և տանիք հաջողվել է կանխել

Դեկտեմբերի 1-ին, ժամը 10։10-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 15/1 փողոցի տներից մեկում (մոտ 120 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ … Read more

Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված,  դեկտեմբերի 2-ին՝ ժամը 07:00-ից մինչև դեկտեմբերի 3-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Վեհափառը երբեք միայնակ չի մնա. Արշակ սրբազան – 5tv

Իհարկե, Վեհափառը մենակ չի մնացել. Դուք տեսաք, որ ընդամենը 10 եպիսկոպոսներ են հայտարարություն անել, իսկ Վեհափառի շուրջ համախմբված  հոգևորականության պատկերը տեսանելի դարձնելու համար, անպայման չէ, որ այդ բոլոր եկեղեցականները այդպիսի հայտարարություն անեն։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ «Եկեղեցին համախմբված է, եկեղեցականները համախմբված են Վեհափառի շուրջ, … Read more

Իրանը գլխավոր հյուպատոսություն կբացի Վանում

Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Թեհրանում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպելուց հետո մասնակցել է համատեղ մամուլի ասուլիսին: Ֆիդանն անդրադարձել է երկու պետությունների հարաբերություններին և ընդգծել այն ուղղությունները, որտեղ հավելյալ աշխատանքի կարիք կա: «Մենք, որպես երկու երկիր, մի փոքր հետ ենք մնացել փոխկապակցվածության, տրանսպորտի և լոգիստիկ ոլորտում անհրաժեշտ գործողությունների ձեռնարկումից: Այս հարցում քայլեր կան, որոնք … Read more

«Փաշինյանը ստեղծել է ազգային գվարդիա, այսինքն՝ Նիկոլի դեմ խոսող քաղաքացիներին ծեծող կառույց»․ Տաթևիկ Վիրաբյան

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՔՊ օրոք Հայաստանն աստիճանաբար վերածվումա Սիցիլիայի, ամեն օր սպանություններ, զենքերով ռազբորկաներ, թմրամիջոցների վաճառքը հասելա աննախադեպ մակարդակի։ Ոստիկանությունը սրա դեմ պայքարելու փոխարեն վերածվելա Նիկոլի աթոռը պահող կառույցի, քպականների անձնական թիկնազորի։ Տեսնելով, որ չի կարողանում իշխանությունը պահել՝ Փաշինյանը ստեղծել ա ազգային գվարդիա, այսինքն ընդդիմության … Read more