Իհարկե, Վեհափառը մենակ չի մնացել. Դուք տեսաք, որ ընդամենը 10 եպիսկոպոսներ են հայտարարություն անել, իսկ Վեհափառի շուրջ համախմբված հոգևորականության պատկերը տեսանելի դարձնելու համար, անպայման չէ, որ այդ բոլոր եկեղեցականները այդպիսի հայտարարություն անեն։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
«Եկեղեցին համախմբված է, եկեղեցականները համախմբված են Վեհափառի շուրջ, և ավելին ասեմ, եթե անգամ ստեղծվի իրավիճակ, որ Վեհափառը մնա միայնակ, ոչ մի եկեղեցական աջակցություն չտրամադրի, միևնույն է, որևէ մեկը որևէ ձևով չի կարող համարել, որ Վեհափառը պաշտոնաթող է և Վեհափառը հրաժարվել է գահից այնքան ժամանակ, քանի դեռ ինքը շարունակելու է պաշտոնավարել»,- ասաց սրբազանը։
Մանրամասն՝ տեսանյութում։