Թվեր նկարող լինեինք՝ նենղ կնկարեինք, որ խոսելու տեղ չունենայիք․ հույս ունեմ՝ հաջորդ ԱԺ-ում չեք լինի

The post Թվեր նկարող լինեինք՝ նենղ կնկարեինք, որ խոսելու տեղ չունենայիք․ հույս ունեմ՝ հաջորդ ԱԺ-ում չեք լինի appeared first on Tribune.am.

Թուրք լրագրողը դատվում է Հայոց ցեղաuպանnւթյան թեմային անդրադառնալու համար

Լրագրող Թուղչե Յըլմազի նկատմամբ «Թուրքիայի հայ երիտասարդները պատմում են․ 109 տարի շարունակվող սուգ» վերնագրով հրապարակման համար Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով գործ է հարցուցվել: Դատական նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին, որը սակայն հետաձգվել է մինչև 2026-ի ապրիլի 21-ը։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։ Ստամբուլի դատախազությունը Թուրքիայի հայ երիտասարդների հետ անցկացված հարցազրույցը … Read more

Թուրքիան դիտարկում է առաջիկա 6 ամսում Հայաստանի հետ ցամաքային սահմանը բացելու հնարավորությունը

Թուրքիան դիտարկում է առաջիկա 6 ամսում Հայաստանի հետ ցամաքային սահմանը բացելու հնարավորությունը, հաղորդում է Bloomberg-ը։ «Իրազեկ աղբյուրների խոսքերով՝ Թուրքիան դիտարկում է Հայաստանի հետ ցամաքային սահմանի բացման հնարավորությունը առաջիկա վեց ամիսների ընթացքում, ինչը վերջ կդնի Եվրոպայում սառը պատերազմի ժամանակների վերջին փակ սահմանի գոյությանը եւ ճանապարհ կբացի Կովկասում առեւտրի համար», – հաղորդում է գործակալությունը: Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է 1993թ.՝ Արցախյան հակամարտության ֆոնին:

ԵՄ դիվանագիտության նախկին ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ձերբակալությունից հետո ազատ է արձակվել

Քաղաքականություն 03.12.2025 | 14:12 ԵՄ արտաքին գործերի նախկին ղեկավար, Եվրոպայի քոլեջի ռեկտոր Ֆեդերիկա Մոգերինին ազատ է արձակվել ձերբակալությունից հետո, հաղորդում է AGI լրատվական գործակալությունը: Նշվում է, որ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով նախկին բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին երեկ ձերբակալվել էր խարդախության հետաքննության շրջանակում և ազատ է արձակվել կեսգիշերն անց՝ ժամը 1:00-ի սահմաններում: Ստեֆանո Սաննինոն և քոլեջի … Read more

Ինչ է ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը. ԱԳՆ-ն հրապարակել է փաստաթղթի բովանդակությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթղթի ամբողջական բովանդակությունը։ Փաստաթղթում ընդգծվում է, որ Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը երկու կողմերի միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված կարևոր քայլ է։ Այն կառուցված է ՀԸԳՀ հիմքի վրա՝ սահմանելով հավակնոտ առաջնահերթություններ մի շարք ոլորտներում։ Օրակարգն ընդհանուր արժեքների ու փոխադարձ շահերի արտացոլումն է … Read more

Արեւմտահայերէն լուրեր 03 Դեկտեմբեր. 2025

• Հայաստան-Եւրամիութիւն գործընկերութեան ռազմավարական նոր օրակարգը։ Պրիւքսէլ պիտի աջակցի Երեւանին դիմակայութեան բարձրացման համար։ • Փութին-Ուիթքոֆ հանդիպումը տեւած է մօտ 5 ժամ։ • Ռուսաստան չի պատրաստուիր պատերազմիլ Եւրոպայի դէմ. Փութին։ • Իսրայէլ յայտնեց Սուրիոյ հետ համաձայնագիր կնքելու նախապայմանը։ • 3 Դեկտեմբերը ամբողջ աշխարհի վրայ կը նշուի որպէս հաշմանդամութիւն ունեցող անձերու միջազգային օր։

Փաստորեն, ռեժիմի պարագլուխը հերթական հրապարակային ինքնախոստովանական ցուցմունքն է տալիս․ Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող Նարեկ Սամսոնյանը հոդված է հրապարակել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից. «Բարի երեկո մեզ շատ սիրող և, հատկապես, չսիրող մարդիկ: Երեկ ծանոթացա ռեժիմի պարագլխի ճեպազրույցին, որի ընթացքում վերջինս ասում է. «Քաղաքական կյանքի նորմալ կանոններ պետք է հաստատվեն ՀՀ-ում, որտեղ հայհոյախոսությունն այլևս տեղ չունի…»: Պարագլխի հերթական երեսպաշտությանը … Read more

«Մենք կակտիվացնենք աշխատանքներն՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին». Կոս

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Բրյուսելում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ: X-ում արված գրառմամբ՝ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը նշել է. «Մենք կակտիվացնենք աշխատանքները՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին»: Մարթա Կոսը հավելել է նաև. «Թուրքիան Հարավային Կովկասի, Միջերկրածովյան և Սևծովյան տարածաշրջանների կայունության կարևոր գործընկեր է»: ՀՀ ԱԳՆ-ն այսօր հաղորդեց, որ … Read more

Թուրքիան Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության գործընկեր է․ ԵՄ հանձնակատար

Թուրքիան Հարավային Կովկասի, Միջերկրածովյան և Սևծովյան տարածաշրջանների կայունության կարևոր գործընկեր է։ Այդ մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը․ «Մենք կակտիվացնենք աշխատանքները՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին»,- նշել է նա։