Թուրքիան Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության գործընկեր է․ ԵՄ հանձնակատար
Թուրքիան Հարավային Կովկասի, Միջերկրածովյան և Սևծովյան տարածաշրջանների կայունության կարևոր գործընկեր է։ Այդ մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը․ «Մենք կակտիվացնենք աշխատանքները՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին»,- նշել է նա։