Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխակերպման կայանը կլուծի ներմուծման և արտահանման ռեժիմային խնդիրները․ Փաշինյան

Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխակերպման կայանը կլուծի ներմուծման և արտահանման ռեժիմային խնդիրները․ Փաշինյան

ԵՄ-ի հետ համատեղ ծրագիր կա, որի շրջանակում նախատեսվում է կառուցել էլեկտրաէներգիայի փոխակերպման կայան Հայաստան-Վրաստան տարածքում։ Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վարկային ծրագիր կա, որը գործում է արդեն երկար ժամանակ։ Այն բավականին բարդ ծրագիր է, և մենք աշխատում ենք այն իրականացնել։ Ծրագրի իմաստը կայանում է նրանում, որ փոխակերպման կայանը հնարավորություն կտա էլեկտրաէներգիա ներմուծել կամ արտահանել՝ առանց համակարգերի կամ դրանց հատվածների անջատման», – նշեց վարչապետը։

Նա ընդգծեց, որ այս ծրագիրն ընդհանրապես կապ չունի ՀԷՑ-ի հետագա կառավարման հետ, և նպատակ ունի միայն արտահանման ու ներմուծման ռեժիմային խնդիրները լուծել։

Leave a Comment