Բրյուսովի անվան համալսարանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից)։ Կատարվում է նախաքննություն»,- հայտնեցին ՔԿ-ից։

Նշենք, որ դեկտեմբերի 3-ին Լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետի ուսանողների միջև ծեծկռտուք էր եղել։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի, վեճն ավարտվել է ձերբակալություններով։

ՔԿ-ից նշեցին, որ վարույթի շրջանակներում ձերբակալված անձինք չկան։

Leave a Comment