Արքայազն Էնդրյուն կարող է հուղարկավորվել արքայական պատիվներով

Մեծ Բրիտանիայի արքայազն Էնդրյուին մահվան դեպքում կարող են հուղարկավորել արքայական պատիվներով՝ չնայած նրան, որ վերջինս զրկվել է մի շարք տիտղոսներից: Daily Mail-ի աղբյուրների համաձայն՝ Յորքի դուքսը դեռևս ներառված է կառավարական փակ ցուցակում, որը նախատեսում է հուղարկավորության հատուկ արարողակարգ։ Ենթադրվում է, որ նա կարող է հուղարկավորվել Վինձորի Ֆրոգմոր արքայական դամբարանում: Գնահատեք հոդվածը

Ամազոնի ջունգլիներում հայտնաբերվել են նախկինում անհայտ հարյուրավոր գեոգլիֆներ

Եվրոպացի և բրազիլացի հնագետները Բրազիլիայի Ակրի և Ամազոնաս նահանգներում հայտնաբերել են նախկինում անհայտ գրեթե չորս հարյուր գեոգլիֆներ՝ հնագույն բնիկ քաղաքակրթության ստեղծած հսկայական «գծանկարներ», որոնք իրենց ձևով նման են վերացական երկրաչափական պատկերների։ Դրանց հայտնաբերումը վկայում է Ամազոնիայի ջունգլիներում նմանատիպ տասնյակ հազարավոր հնագիտական օբյեկտների առկայության մասին, գրում են գիտնականները Nature գիտական ամսագրում հրապարակված հոդվածում։ «Ամազոնի հարավարևմտյան մասում … Read more

Դամասկոսն ու Մոսկվան վերակազմակերպում են Սիրիայում ռուսական բազաների գործունեությունը

Սիրիայի և Ռուսաստանի իշխանությունները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է Սիրիայի տարածքում ռուսական բազաների վերակազմակերպում, կիրակի օրը հաղորդել է SANA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի արտաքին գործերի նախարարությանը։ «Սիրիան և Ռուսաստանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Սիրիայի ափին Մոսկվայի ներկայությունը վերակազմակերպելու համար», – գրում է գործակալությունը։  

Շուշանյանը հայտարարել է Եկեղեցու նկատմամբ իշխանությունների համակարգված ճնշման մասին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին փոխնախարար Լիլիա Շուշանյանը հայտարարել է Հայաստանի իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) նկատմամբ շարունակվող ճնշումների մասին։ Այս մասին նա գրել է Պրահայում լույս տեսնող «ՕՐԵՐ» ամսագրի համար պատրաստած հոդվածում։ Շուշանյանի խոսքով՝ Եկեղեցու նկատմամբ ճնշումները շարունակվում են ավելի քան մեկ տարի, օգոստոսի 7-ին իրավիճակը հասել է անկախ … Read more

Թուրքիայում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Գազիանթեփ նահանգում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD)։ Նշվում է, որ ցնցումները գրանցվել են Նուրդաղի շրջանում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 7.44 կմ խորության վրա։ Երկրաշարժի հետևանքով ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Պայքար դպրոցում թմրամիջոցների, ալկոհոլի, ծխախոտի օգտագործման դեմ. ի՞նչ է սահմանում ԿԳՄՍ նախարարի նոր հրամանը

Դեռահասների շրջանում թմրամիջոցների, ալկոհոլի և ծխախոտի օգտագործման կանխարգելումն այլևս միայն դասարանային զրույցներով չի սահմանափակվում։ Նոր չափանիշներով դպրոցի համար սահմանվում են երեք ուղղությամբ պարտականություններ՝ սովորողների իրազեկում, ծնողների հետ աշխատանք և արտադասարանային զբաղվածության ապահովում։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կարգավորումը սահմանված է ԿԳՄՍ նախարարի 2026 թվականի ապրիլի 8-ի N 07-Ն հրամանով հաստատված չափանիշների 15-17-րդ կետերով։ Հրամանն ուժի մեջ … Read more

Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ • Tribune.am

ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ՝ վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383 -րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։ Այսպես, ներկայացված դիմումով Փիլոյանը խնդրել է Սահմանադրության 61-րդ հոդվածին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383 -րդ հոդվածի 3-րդ մասն՝ այնքանով , որքանով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383 -րդ հոդվածի 3-րդ … Read more

Թուրքիայում 2500-ամյա եզակի արձան է հայտնաբերվել

Թուրքիայում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հնագույն Սարդես քաղաքում, հնագետները մարմարե արձան են հայտնաբերել: 2,2 մետր բարձրությամբ քանդակը պատկերում է շերտավոր հանդերձանքով երիտասարդի։ Մասնագետների գնահատմամբ՝ մ.թ.ա. 5-րդ դարով թվագրվող այս արձանը շուրջ 2500 տարեկան է։ Շնորհիվ այն բանի, որ հռոմեական դարաշրջանում այն որպես սալաքար է օգտագործվել և տեղադրված է եղել դեմքով դեպի վար, դիմագծերը հիանալի … Read more