Այսօր մեկնարկել ենք ուսուցիչների կամավոր ատեստավորումը, մասնակցության համար դիմել են ավելի քան 8400 հոգի. նախարար

Այսօր մեկնարկել ենք ուսուցիչների կամավոր ատեստավորումը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ 

Նա հայտնում է, որ մասնակցության համար դիմել են ավելի քան 8400 հոգի։

«Աշխարհագրության ուսուցիչներն արդեն իսկ ավարտել են ատեստավորումը։ Մասնակցածների մեծ մասը դրական արդյունքով հաղթահարել է ատեստավորումը։ Շնորհավորում եմ աշխարհագրության սիրելի ուսուցիչներին, մասնակցության պատրաստվող մյուս ուսուցիչներին էլ՝ հաջողություն մաղթում»,- գրում է Ժ. Անդրեասյանը։ 

Leave a Comment