Հասարակություն
08.11.2025 | 14:28
Այսօր մեկնարկել ենք ուսուցիչների կամավոր ատեստավորումը․ այս մասին Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Հիշեցնեմ, որ մասնակցության համար դիմել է ավելի քան 8400 հոգի։ Աշխարհագրության ուսուցիչներն արդեն իսկ ավարտել են ատեստավորումը։
Մասնակցածների մեծ մասը դրական արդյունքով հաղթահարել է ատեստավորումը։
Շնորհավորում եմ աշխարհագրության սիրելի ուսուցիչներին, մասնակցության պատրաստվող մյուս ուսուցիչներին էլ՝ հաջողություն մաղթում»,- գրել է նախարարը: