Անօրինական գործընթաց են սկսել. Տեր Եսային՝ Թալինի սբ. Աստվածածին եկեղեցում կատարվողի մասին

Հովհաննավանքում ՔՊ-ականների մասնակցությամբ երկրորդ միջոցառումից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում նշել էր, որ կիրակի էլ Թալինի սբ. Աստվածածին եկեղեցում մասնակցելու է Տեր Թադե Թախմազյանի ձեռամբ մատուցվող պատարագին:

Aravot.am-ի տեղեկություններով, այսօր առավոտից՝ առանց Արագածոտնի թեմի հետ քննարկելու, ինչ-որ շինարարություն են սկսել, հանել են եկեղեցու ցանկապատները, իսկ թեմի ներկայացուցիչներին կոպիտ պատասխաններ են տվել:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանության համար կապվեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Եսայի քահանա Արթենյանի հետ: Նա ասաց, որ առանց եկեղեցական համապատասխան մարմինների արտոնության եւ համաձայնության՝ Թալինի համանքապետարանը անօրինական գործընթաց է սկսել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment