
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնն զբաղեցնող Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Լավ, որ այսքանը ասվեց, սա էլ ասեմ.
Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։
Խաղաղությունը հաստատված է», – գրել է նա։
Հիշեցնենք, որ Ալիևը հայտարարել էր Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։