Ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը․ Պապոյան

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնն զբաղեցնող Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լավ, որ այսքանը ասվեց, սա էլ ասեմ.Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։Խաղաղությունը հաստատված է», – գրել է նա։ Հիշեցնենք, որ Ալիևը հայտարարել էր Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։