Երևանում օրերս կայացել է «Սիլիկոնային սարեր 2025» տեխնոլոգիական գագաթնաժողովը, որն այս անգամ կրում էր «Արհեստական բանականության անատոմիա» խորագիրը: Հիշեցնենք, «Սիլիկոնային սարեր»-ը Հայաստանի առաջատար տեխնոլոգիական գագաթնաժողովն է, որը անցկացվել է արդեն 9-րդ անգամ։ Այն համախմբում է տեխնոլոգիական առաջնորդների, նորարարների, ձեռներեցների և քաղաքականություն մշակողների՝ գաղափարներ կիսելու, համաշխարհային միտումները քննարկելու և թվային փոխակերպման ապագան ձևավորելու նպատակով։
Այս անգամ գագաթնաժողովին որպես հատուկ հյուր հանդես է եկել Analog Devices -ի տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշը, ով 2025 թ. Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է ստացել։ Գագաթնաժողովին մասնակցել են նաև Moderna ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը, Picsart-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Հովհաննես Ավոյանը, Կենտրոնական և Հարավային Եվրոպայում Nokia շարժական ցանցերի ուղղության տեխնիկական տնօրեն Իվան Լեսիչը, Plug&Play -ի խորհրդատու Թեոդորա Պրեդան, և էլի շատ հայտնի դեմքեր, այդ թվում նաև «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, ում հետ էլ հյուրընկալել էր այսօր «Հեռանկարը»։
Անդրադարձ է եղել այս գագաթնաժողովի և առհասարակ նման միջոցառումների կարևորությանը։ Որքանով են դրանք նպաստում Հայաստանի դիրքերի ամրապնդմանը տեխնոլոգիական աշխարհում։
Խոսվել է նաև նոր տեխնոլոգիաների, մասնավորապես Արհեստական բանականության մասին։ Ինչպե՞ս պետք է հասարակությունը վերաբերվի այդ նոր տեխնոլոգիաներին և մասնավորապես Արհեստական բանականությանը։
«Հասարակության մեջ կան վախեր։ Հիմնական վախերը կապված են նրա հետ, որ Արհեստական բանականության համատարած ներդրումով շատ աշխատատեղեր ապագայում ուղղակի չեն լինելու, ինչ-որ մասնագիտություններ այլևս պահանջարկ չեն ունենալու»,-նշել է Հովիկ Մուսայելյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում։