
Լեհաստանը այլևս չի կարող ընդունել Ուկրաինայից միգրանտներ։ Այս մասին RMF FM ռադիոկայանի եթերում հայտարարել է Լեհաստանի նախագահի աշխատակազմի միջազգային քաղաքականության բյուրոյի ղեկավար Մարչին Պրժիդաչը։
«Ես կարծում, որ մենք ի վիճակի չենք ընդունել ավելի շատ (ուկրաինացի քաղաքացիների – Gazeta.Ru): Պետք է սկսել նրանց ներմշակութային ինտեգրման գործընթացը: Սա կարելի է անել կրթության միջոցով, բայց մենք չենք կարող թույլ տալ այնպիսի իրավիճակ, երբ ստեղծվեն առանձին շրջաններ», – Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ասել է նա:
Սեպտեմբերի վերջին Լեհաստանի նախագահը Սեյմին ներկայացրել է մի օրինագիծ, որը քաղաքացիություն ստանալու համար բնակության նվազագույն ժամկետը երեքից կբարձրացնի մինչև տասը տարի։