«Հայաստանը դառնալու է աշխարհագրորեն փոքր տնտեսություն ունեցող, բայց խոշոր միտք գեներացնող երկիր»․ Դավիթ Անանյան

«Հայաստանը դառնալու է աշխարհագրորեն փոքր տնտեսություն ունեցող, բայց խոշոր միտք գեներացնող երկիր։ Մենք կզարգացնենք տնտեսությունը՝ ինտեգրելով բարձր տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, ռոբոտատեխնիկա եւ կիբեր անվտանգություն»,- «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության պաշտոնական մեկնարկի ժամանակ ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը՝ ներկայացնելով տնտեսական ոլորտի իրենց տեսլականը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է կարողանա ոչ միայն պաշտպանվել, այլ ստեղծել պաշտպանական տեխնոլոգիաներ, որոնք կարտահանվեն համաշխարհային շուկաներ։ Բացի այդ, Հայաստանը պետք է զարգացնի իր իրական մասնակցությունը տիեզերական հետազոտությունների ոլորտում։ Մեր երկրի փոքր տարածքը սահմանափակում չէ, այն մարտահրավեր է, որը պետք է դարձնել առավելություն։ Փոքր տնտեսություն ունեցող երկիրը կարող է դառնալ խելացի պետություն, որտեղ արագ որոշումներ են ընդունվում, կառավարման համակարգը ճկուն է, իսկ տնտեսությունը՝ բարձր տեխնոլոգիական»,- նշեց Անանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Մենք կկառուցենք Հայաստան, որը արտադրում է, պաշտպանում է եւ ստեղծում է։ Մենք դա անել կարող ենք, ուրեմն պետք է անենք, սա է մեր նոր տնտեսական ուղին, սա է մեր նոր ապագան»,- հավելեց Դավիթ Անանյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment